Քանյե Ուեսթը կրկին ամուսնացել է

Քիմ Քարդաշյանից մոտ երկու ամիս առաջ պաշտոնապես բաժանվելուց հետո  Քանյե Ուեսթը երկար չմնաց միայնակ։ Ամերիկյան TMZ տաբլոիդը հայտնում է, որ ռեփերը գաղտնի ամուսնացել է իր նոր սիրելիի՝ Բիանկա Սենսորիի հետ, ով դիզայներ է աշխատում իր Yeezy նորաձեւության ընկերությունում։

45-ամյա Քանյեին օրերս նկատել են նշանադրության մատանիով:

Միևնույն ժամանակ նշվում է, որ ամուսնությունը պաշտոնապես չի ձևակերպվել, նույնիկ ամուսնության վկայական չկալ, սակայն Ուեսթը Բիանկային ներկայացնում է որպես իր կին։

Գաղտնի հարսանիքի մասին հայտնի դառնալուց առաջ Քանյեի հարսնացուն  արմատապես փոխել է իր ոճը՝ նա նախկինում երկար մուգ մազեր ուներ, իսկ այժմ կարճ սանրվածքով շիկահեր է։

Այս շաբաթ Քանյեին և Բիանկային նկատել են Բևերլի Հիլզի Waldorf Astoria-ում ճաշելիս։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »