Ծնվել է Ջոն Լեջենդի և Քրիսի Թեյգենի երրորդ երեխան։ Երգիչը ուրախ լուրը հանդիսատեսին հայտնել է համերգի ժամանակ, որին մասնակցել է ծննդաբերությունից անմիջապես հետո։
Նա խոստովանել է, որ լավ չի քնել, բայց հիվանդանոցում անցկացրած ժամերից հետո, տարօրինակ կերպով, լի է էներգիայով։ Երեխայի սեռը և անունը դեռևս չի հաղորդվում։
Հիշեցնենք, որ Քրիսին և Ջոնը հանդիպել են 2006 թվականին Stereo երգի տեսահոլովակի նկարահանման հրապարակում։
Շուտով երաժիշտն ու մոդելը սկսեցին հանդիպել, իսկ 2013 թվականին սիրահարներն օրինականացրեցին իրենց հարաբերությունները։
Զույգը երազում էր երեխաների մասին, սակայն մի քանի տարի Քրիսին չէր կարողանում հղիանալ, հայտնիները նույնիսկ պատրաստվում էին երեխա որդեգրել։ Սակայն 2016 թվականին ծնվել է նրանց առաջնեկը՝ Լունան, իսկ 2018 թվականին՝ որդին՝ Մայլսը։