Շակիրան Պիկեի դավաճանության մասին՝ «Իմ նման կինը քեզ համար չէ»

Շակիրան իսպաներեն նոր երգ է ձայնագրել, որում ակնարկել է նախկին սիրեցյալ Ժերար Պիկեի դավաճանությունը։ Շակիրան և Պիկեն բաժանվել են այն պատճառով, որ նա դավաճանել է նրան 23-ամյա Կլարա Չիայի հետ, ով նման է հենց Շակիրային։

Երգում 45-ամյա Շակիրան պնդում է, որ ինքն արժե «երկու 22 տարեկան» և ավելացնում, որ իր սիրելին «փոխանակել է Ferrari-ն Renault Twingo-ի հետ, իսկ Rolex-ը՝ Casio-ի հետ»՝ համեմատելով շքեղ և բյուջետային ապրանքանիշերը: 

Ինքը՝ Շակիրան, 10 տարով մեծ է իր նախկին սիրեցյալից։

Բացի այդ Շակիրան ասում է, որ Պիկեն իրեն թողել է ծանր դրության մեջ՝ թողնելով նրան «դռան մոտ լրագրողների հետ ու պարտքերով հարկայինում»։ 

«Դու կարծում էիր, որ ինձ վիրավորելու ես, բայց դու ինձ ավելի ուժեղ դարձրեցիր,- երգում է Շակիրան:- Ձևացնում ես, որ չեմպիոն ես, բայց երբ ես քո կարիքն ունեի, դու քեզ ցույց տվեցիր ամենավատ կողմից»։

Երգչուհին նաև խորհուրդ է տվել ֆուտբոլիստին մարզել ոչ միայն մարմինը, այլև ուղեղը, և մաղթել է «ամենայն բարիք իր փոխարինողի հետ»։

Պիկեն և Շակիրան բաժանվել են 2022 թվականի ամռանը՝ 11 տարվա հարաբերություններից հետո, պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն էր։ Լրատվամիջոցները պարզեցին, որ Պիկեն, դեռևս Շակիրայի հետ հարաբերությունների ընթացքում սկսել էր հանդիպել 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ, ում նա աշխատանքի էր տեղավորել իր պրոդյուսերական ընկերությունում։

Բաժանումից հետո երգչուհին շահեց նրանց երկու որդիների՝ Սաշայի և Միլանի խնամակալությունը. այժմ «Բարսելոնայի» նախկին պաշտպանը կարող է տեսնել երեխաներին միայն իր համաձայնությամբ։ Բացի այդ, նա հայտարարել է, որ երեխաների հետ տեղափոխվում է ԱՄՆ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version