Louis Vuitton-ը գովազդային արշավ է թողարկել նոր հավաքածուի համար, որը ֆրանսիական նորաձեւության տունը ստեղծել է ճապոնացի հայտնի նկարիչ Յայոյի Կուսամայի հետ համատեղ։
Հավաքածուն ներառում է հագուստ, աքսեսուարներ և բուրմունքներ՝ Կուսամայի աշխատանքին բնորոշ մոտիվներով։
Հիմնական տարբերակիչ հատկանիշը, իհարկե, նկարչուհու ստորագրությամբ բազմագույն «ոլոռն» է, որն օգտագործվում է բազմաթիվ ապրանքներում։
Նկարչուհին, ով այս տարի դարձավ 93 տարեկան, մի անգամ ասել էր. «Բոլորը տիեզերքի մի կետ են: Մենք մի փոքրիկ կետ ենք աշխարհում, և հուսով եմ, որ բոլորը կարող են դա զգալ»:
Կետերը դարձել են գովազդային արշավի գլխավոր թեման, որը համախմբել է համաշխարհային համբավ ունեցող մոդելներին։ Louis Vuitton նոր հավաքածուն գովազդելու համար ներգրավվել են Նատալյա Վոդյանովան, Ժիզել Բունդխենը, Քրիստի Թարլինգթոնը, Կարլի Քլոսը, Բելլա Հադիդը, Անոկ Յայը: