Համացանցը քննարկում է Քարդաշյանների ամանորյա երեկույթը, որի գլխավոր իրադարձությունը Գրեմմիի առաջադրված երգչուհի Սիայի ելույթն էր։





Սիային ելույթի ժամանակ միացել է Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը՝ 9-ամյա Նորթը։ Նորթն ու Սիան միասին զուգերք են կատարել։




Քիմ Քարդաշյանը սոցցանցերում տարածել է տեսանյութը։


Երեկույթին Քիմ Քարդաշյանն ու Նորթը նմանատիպ զգեստներով էին։ Նույն ոճի զգեստներ էին կրում նաև Քայլին ու դուստրը՝ Սթորմին։




