«Տիտանիկ»-ի Ջեքը կարո՞ղ էր փրկվել

Ջեյմս Քեմերոնը դատաբժշկական հետազոտություն անցկացնելու համար համապատասխան մասնագետ է վարձել՝ ապացուցելու, որ «Տիտանիկ»-ի Ջեքը փրկվելու որևէ հնարավորություն չուներ։

«Տիտանիկ»-ի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը փորձագետներ է վարձել՝ ապացուցելու, որ գլխավոր հերոս Ջեք Դոուսոնը ֆիլմի ավարտից հետո ողջ մնալու շանս չուներ։

Ջեքի ողջ մնալու մասին շահարկում-քննարկումները շարունակվում են առ այսօր։ Հիմնական թեման այն է, որ հերոսը կարող էր ողջ մնալ, եթե Ռոուզի հետ միասին բարձրանար դռան վրա։ Նման քննարկումներին վերջ տալու համար Ջեյմս Քեմերոնը հետաքրքիր փորձարկում է կատարել, որի ընթացքում բժիշկ-փորձագետներն ու Լեոնարդո Դի Կապրիոյի և Քեյթ Ուինսլեթի նույն կազմվածք և քաշով ունեցող երկու կասկադյորները ապացուցել են, որ Ջեքը ողջ մնալու հնարավորություն չուներ։

«Մենք մանրակրկիտ դատաբժշկական փորձաքննություն ենք անցկացրել հիպոթերմային փորձագետի հետ, ով վերարտադրել է «լաստանավը» ֆիլմից: Մենք հատուկ սենսորներ ենք տեղադրել սառցակալած ջրի մեջ գտնվող երկու կասկադյորների վրա, այնուհետև ստուգել, ​​թե արդյոք նրանք կարող են գոյատևել՝ օգտագործելով տարբեր փրկարարական մեթոդներ: Արդյունքում փորձից ակնհայտ դարձավ, որ միայն մեկ մարդ կարող է ողջ մնալ», ասել է ռեժիսորը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version