Ի՞նչ իմաստ է թաքցնում Սիան` “Chandelier” երգում

Սիան ամենաինքնատիպ, ոճային ու հետաքրքիր կերպար ունեցող երգչուհիներից է։ Քչերը գիտեն, որ նա նաև բազմաթիվ հայտնի երգերի հեղինակ է։ Օրինակ՝ հենց նա է գրել Ռիհաննայի մեգահիթը՝ “Diamonds” – ը։ 

Նա թաքցնում է իր դեմքը, բայց նրան միևնույն է ճանաչում ու սիրում են միլիոնավոր երկրպագուներ։

Երգչուհու, թերևս, յուրաքանչյուր երգը հիթ է դառնում․ այս անգամ կպատմենք Ձեզ ամենահայտնի երգերից “Chandelier” – ի  ստեղծման ու իմաստի  մասին։

Ինչպես է թարգմանվում անվանումը

“Chandelier” թարգմանաբար նշանակում է ջահ, իսկ սլենգով՝ փարթիներ սիրող, «տժացող» մարդ։

Ինչպիսին է խորհուրդը

Party girls don’t get hurt
Can’t feel anything, when will I learn?

Երգի հենց առաջին տողերից պարզ է դառնում, որ հերոսուհին ծանր հոգեբանական վիճակում է, այլևս չի զգում ցավ։ Վիճակը մեղմելու համար տարբեր փարթիների է մասնակցում։

Հարցազրույցներից մեկում Սիան նշել է, որ երգի հերոսուհին հենց ինքն է։

Երգում պատմվում է, որ հերոսուհուն տաբեր փարթիների ու միջոցառումների են հրավիրում՝ «աստղին մոտ լինելու համար»։ Ընթացքում, բնականաբար, շատ խմիչք առաջարկում, որպեսզի իրավիճակը կառավարելի լինի։ Դրա վառ ապացույցը երգի այ հատվածն է։

One, two, three, one, two, three, drink
One, two, three, one, two, three, drink
One, two, three, one, two, three, drink
Throw ’em back ’til I lose count

«Մեկ, երկու, երեք՝ խմիչք
Խմում եմ այնքան, մինչեւ չկորցնեմ հաշիվը»

Ի դեպ, նկատե՞լ եք, որ «Կապրեմ այնպես, կարծես վաղվա օրը չի գալու» նախադասությունը Սիան սկզբում երգում է անտարբեր տոնայնությամբ, իսկ հետո՝ երկրորդ անգամ, հուզված՝ կարծես հասկանալով, որ վաղվա օրը կարող է իրոք չգալ։

But I’m holding on for dear life
Won’t look down, won’t open my eyes
Keep my glass full until morning light
‘Cause I’m just holding on for tonight

Բայց դիմանում եմ, որքան ուժ ունեմ
Ներքեւ չեմ նայի
Աչքերս չեմ բացի
Բաժակս մինչ առավոտ լիքը կլինի
Որովհետեւ հույսս միայն ակսօրվա վրա է

Իրականում, Սիան ծանր էր տարել սիրելիի՝ Դանիել Պոնտիֆի մահը։ Նա երգչուհու առաջին սերն էր՝ անժամանակ մահացած դժբախտ պատահարի արդյունքում, 2012 – ին։ Նրա կորստից հետո Սիան թմրանյութերի ու ալկոհոլի կախվածություն ձեռք բերեց։

Ի դեպ, Սիան ինքն է պատմում իր այս փորձառության մասին։

Sun is up, I’m a mess
Gotta get out now, gotta run from this
Here comes the shame, here comes the shame

Արևը դուրս եկավ, ահավոր վիճակում եմ
Պիտի վեր կենամ ու փախնեմ այստեղից
Ամոթ եմ զգում, ամաչում եմ։

IMUSIC – ում այսուհետ կարող եք գտնել երգերի խոսքերը

Իսկ գիտեի՞ք, որ IMUSIC հավելվածում կարող եմ տեսնել նաեւ ցանկացած երգի խոսքերը, որոնք հասանելի են հենց կատարումների հետ։ Սքրինշոթում տեսե՛ք, թե ինչպես կարող եք գտնել երգի խոսքերը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »