Coldplay-ի ֆրոնտմեն Քրիս Մարտինի և կնոջ՝ դերասանուհի Գվինեթ Փեթրոուի երկրպագուները դեռևս ապշած են իրենց բաժանումից: Ահա 3 երգ, որ բրիտանացի երգիչը գրել է իրենց հարաբերությունների ընթացքում․ այս երգերը ոգեշնչված ու նվիրված են Գվինեթին:
Հիշեցնենք՝ զույգը երկու երեխա ունի և նույնիսկ բաժանումից հետո լավ ընկերներ են մնացել։
FIX YOU
Քրիսը գրել է «Fix You» հիթը Գվինեթի համար, որպեսզի մխիթարի նրան հոր՝ Բրյուս Փելթրոուի մահից հետո` 2002 թվականին: «Ես լաց եմ լինում ամեն անգամ, երբ լսում եմ այդ երգը», խոստովանում է Գվինեթի մայրը՝ Բլայթ Դաները:
Ի դեպ, Քրիսն ու Գվինեթը ծանոթացել են խմբի համերգներից մեկից հետ՝ կուլիսներում, դերասանուհու հոր մահից շաբաթներ անց։
Swallowed in The Sea
Դերասանուհու հոր մահից հետո Քրիսը նաև գրել է Swallowed in The Sea-ը: Այն տեղ է գտել Coldplay-ի 2005 թվականի “X&Y” ալբոմում։ «Ինձ համար այնքան դժվար է լսել այդ երգերից մի քանիսը։ Ես չեմ կարողանում լսել Swallowed in The Sea-ն առանց լաց լինելու», ասել էր Գվինեթը բրիտանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
MAGIC
Ասում են, որ “Magic”-ը զույգի բաժանման երգն է: Երկրպագուները կարծում են, սա Քրիսի սիրային նամակն էր Գվինեթին, քանի որ նա երգում էր «երկու մասի բաժանվելու» մասին։