Քիմը, Քլոեն, Ջարեդը, Սելենան՝ Art Basel ժամանակակից արվեստի միջազգային տոնավաճառի շրջանակներում մասնակցել են W Magazine -ի ու Burberry-ի կազմակերպած երեկույթին։
Սակայն ուշադրության կենտրոնում Քիմ Քարդաշյանն էր։ Շատերն են նկատել, որ ռեալթի շոուների թագուհին ներկել էր մազերը՝ ստանալով ավելի տաք մեղրի երանգ․ բացի այդ օգտատերերի ուշադրությունից չէր վրիպել, որ նա՝ իր համար սովորական Balenciaga հագուստով չէր։
Քիմի երկրպագուները եզրակացրել են, որ այսպիսով աստղը հուշում է, որ չի շարունակելու համագործակցել բրենդի հետ, որը վերջերս մեղադրվում էր մանկապղծության քարոզի մեջ։