Մայամիում տեղի է ունեցել Իվ Սեն Լորան կազմակերպած երեկույթը։ Ապրանքանիշը Art Basel ժամանակակից արվեստի միջազգային տոնավաճառի շրջանակներում ներկայացրել է Մադոննային և նրա «Սեքս» գրքին նվիրված ցուցահանդեսը։
Միջոցառմանը ներկա էին երգչուհու դուստրը՝ Լուրդես Լեոնը, Զոի Կրավիցը, Հեյլի Բիբերը, Անյա Ռուբիկը, Ռաֆ Սայմոնսը և այլ հայտնիներ։
Art Basel-ում YSL ցուցահանդեսը համադրողը հենց Մադոննան է և ֆրանսիական ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Էնթոնի Վակկարելոն: Գրքի վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի բարեգործությանը։
Գիրքը, որ ցնցեց համաշխարհային հանրությանը լույս է տեսել 1992 թվականին։