Դումիկյանը, Փամբուկչյանն ու մյուսները՝ Տիգրան Ասատրյանի որդու հարսանիքին

«Այս աշխարհում էդ քո սրտի նման, որ սիրտ ուզեմ, էլ չեմ ճարի։ Իմ ողջ կյանքի պարծանքն է իմ տղան, հարսանիքն է իմ Արամի», հենց այս խոսքերով է Տիգրան Ասատրյանը ողջունել հետևորդներին՝ կիսվելով ուրախալի լուրով։ Նոյեմբերի 11-ին կայացել է որդու՝ Արամի հարսանիքը։

«Թող բախտավոր լինեն։ Այսօր սկսվեց Ասատրյան գերդաստանի սիրո տոնը։ Տարոսը մյուս բալիկներին», հավելել է երգիչը։

Հարսանիքին իր կատարումներով նորապսակներին է ողջունել Արկադի Դումիկյանը։ Երեկոյի ընթացքում նա կատարել է նաև այս երգը։

Հարսանիքի ընթացքում բավականին հուզիչ էր նաև նորապսակների պարը Արամ Ասատրյանի այս երգի ներքո։ Հիշեցնենք՝ փեսացուն կրում է հենց պապիկի անունը։

Երեկոյի ընթացքում հյուրերի համար ելույթ են ունեցել նաև Հարութ Փամբուկչյանն ու Տիգրան Ասատրյանը՝ կատարելով այս երգը։

Հարսանիքի հյուրերի թվում էին Աշոտ Ղազարյանը, Վաչե Ամարյանը, Արմենչիկն ու մյուսները։

Շնորհավորում ու երջանկություն ենք մաղթում Արամին ու Լիլիթին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version