Ջենիֆեր Էնիսթոնը՝ նոր ֆոտոշարքում

Ջենիֆեր Էնիսթոնը նկարահանվել է Allure ամսագրի նոր համարում։ Իսկ հարցազրույցում նա մանրամասն պատմել է հղիանալու իր փորձերի մասին։

«Իմ 30, 40 տարեկանում ես շատ դժվար շրջան եմ անցել: Փորձել եմ հղիանալ: Ինձ համար դժվար ճանապարհ էր: Դա իսկապես դժվար էր: Չինական թեյեր էի խմում, արհեստական բեղմնավորում եմ անցել, ամեն ինչ արել եմ։ Գոնե մեկն ասեր ինձ՝ «Սառեցրու ձվաբջիջներդ»։ Բայց արդեն ուշ է»։

Դերասանուհին հավելել է, որ չի զղջում ոչ մի բանի համար, և նույնիսկ «մի փոքր թեթեւացել է», քանի որ «այլևս պետք չէ այդ մասին մտածել»։ Էնիսթոնի երեխա չունենալու փաստն անդադար քննարկման առարկա է եղել։

Ջենիֆերն ասել է, որ շատ են քննարկել այն փաստը, թե իբրև թե Բրեդ Փիթից բաժանության պատճառը հենց համատեղ երեխա չունենալն էր։ «Բացարձակ սուտ է, այս պահին թաքցնելու ոչինչ չունեմ, եթե այդպես լիներ՝ կասեի»,- ասել է Ջենիֆերը:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version