Ռիհաննան, Իրինա Շեյքը, Ջոնի Դեփը և Կարա Դելևինը` Savage x Fenty շոուին

Նոր Savage x Fenty շոուի պրեմիերան կայացավ Amazon Prime Video-ի եթերում․ նոր կադրերն արդեն համացանցում են:

Շոուի ընթացքում տեսանք Կարա Դելվինին ու Իրինա Շեյքին։ Անմոռանալի էր նաև Ջոնի Դեփի մասնակցությունը շոուին: Ի դեպ՝ դերասանի մասնակցությունը շոուին հակասական արձագանք է առաջացրել ընտանեկան բռնության մեղադրանքների համար։ Ու թեև դատարանը արդարացրել էր Դեփին, ոչ բոլորն են համաձայն նման վճռի հետ։

Ի դեպ, ասում են, որ Բելլա Հադիդը վերջին պահին նույնիսկ հրաժարվել է մասնակցել շոուին՝ Ջոնի Դեփի պատճառով։

59-ամյա դերասանը մյուս մոդելների հետ քայլել էպոդիումով այս երգի ներքո։

Ռիհաննան պոդիումով քայլել է իր երեխայի հոր՝ A$SAP ROCKY-ի այս երգի ներքո։

Թրեքը առանձնահատուկ նշանակություն ունի զույգի համար. Տեսահոլովակում նրանք նկարահանվել են միասին։ Դրվագներից մեկում ռեփերը երգչուհուն ամուսնության առաջարկություն է անում, ընդ որում՝ շատ օրիգինալ կերպով՝ ատամների գրիլզների վրա գրված Marry Me՝ «Ամուսնացիր ինձ հետ» գրությամբ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version