Շակիրան ստացել է երեխաների խնամակալությունը Ժերար Պիկեի հետ բաժանվելուց հետո։
Պայմանագրի մանրամասները կպարզվեն ավելի ուշ, սակայն, ըստ La Vanguardia-ի, պայմանագրում նշված է, որ 9-ամյա Միլանն ու 7-ամյա Սաշան մոր հետ կտեղափոխվեն Մայամի։ Երեխաներն այս Սուրբ Ծնունդը կանցկացնեն Բարսելոնայում, սակայն 2023 թվականին նրանք Շակիրայի հետ կտեղափոխվեն ԱՄՆ։
Ժերար Պիկեն, ի սկզբանե դեմ էր երեխաներին ԱՄՆ տեղափոխությանը և նույնիսկ փոխհատուցում էր պահանջում երգչուհուց առաջին կարգի թռիչքների համար, նար 400 հազար եվրոյի չափով, որպեսզի ավելի հաճախ տեսնի իր որդիներին։