Քիմը, Բիլլին, Måneskin-ը, Ջարեդն ու մյուսները՝ ամենամյա Art + Film Gala-ին

Լոս Անջելեսի LACMA արվեստի թանգարանում տեղի ունեցավ ամենամյա Art + Film Gala-ն, որը նշում է կինոարդյունաբերության, նորաձևության և ժամանակակից արվեստի նվաճումները:

Այս տարի հատուկ ուշադրության են արժանացել «Օլդբոյ» և «Հեռանալու որոշում» ֆիլմերի ռեժիսոր Պարկ Չան Վուկը և նկարչուհի Հելեն Փաշգյանը։

Երեկոյի գլխավոր աստղերն էին Բիլի Այլիշը և նրա բոյֆրենդը՝ The Neighborhood-ի մենակատար Ջեսսի Ռադերֆորդը։ Զույգը պաշտոնապես առաջին անգամ էր միասին հայտնվում լուսանկարիչների առջև, այն էլ՝ Gucci-ի վերմակով փաթաթված։

Միջոցառմանը մասնակցել են նաև Փերիս Հիլթոնը, Քիմ Քարդաշյանը, Քենդալ Ջեները, Էդրիեն Բրոուդին, Հայդի Քլումը, Օլիվիա Ուայլդը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Ջարեդ Լետոն, Måneskin խումբը և այլ աստղեր։

Շատերը կրում էին Gucci, քանի որ իտալական նորաձեւության տունը միջոցառման գլխավոր հովանավորն էր։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »