Կարա Դելվին ու Իրինա Շեյքը՝ Ռիհաննայի ցուցադրությանը

Ռիհաննայի ներքնազգեստի Savage x Fenty ապրանքանիշի 4-րդ շոուի նկարահանումներից առաջին կադրերն արդեն համացանցում են։ Ամբողջ շոուն կհեռարձակվի նոյեմբերի 9-ին, սակայն արդեն կարող ենք տեսնել Կարա Դելևինի և Իրինա Շեյքի լուքերը՝ երգչուհու բրենդային ներքնազգեստներով։

Սա Կարայի համար առաջին նորաձևության ցուցադրությունն է՝ նրա ենթադրյալ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներից հետո: Մոդելի առողջական վիճակի մասին լուրերը տարածվեցին սեպտեմբերի սկզբին, երբ պապարացիները նրան նկարահանել էին Լոս Անջելեսի օդանավակայանում՝ ոչ ադեկվատ վիճակում։ 

Նոր շոուում Ռիհաննան կրկին ուշադրություն է դարձնում ներառականությանը, ցուցադրությանը մասնակցում են տարբեր ռասայի, տարիքի և կազմվածք ունեցող մոդելներ։ Կանացի շարքին զուգահեռ կներկայացվի նաև բրենդի տղամարդկանց շարքը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »