Ասում են՝ 76-ամյա երգչուհի Շերը հանդիպում է 36-ամյա երաժշտական պրոդյուսեր և ռեփեր Ալեքսանդր Էդվարդսի հետ, ով նախկինում Էմբեր Ռոուզի բոյֆրենդն էր։
Շերի և Էդվարդսի ռոմանտիկ հարաբերությունները հայտնվել են ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ նրանց նկատել են Արևմտյան Հոլիվուդում միասին զբոսնելիս: Հայտնիները, սակայն, դեռևս չեն հաստատել կամ հերքեր լուրը։
Շերն ու Էդվարդսը միասին ընթրել են, իսկ լուսանկարներում երևում է, որ երաժիշտները ամուր բռնել են միմյանց ձեռքերը։