«ՍՊԱՍՈՒՄ»՝ այսպես է կոչվում Մելինե Աֆյանի և Արտյոմ Այրումյանի կատարմամբ նոր ստեղծագործությունը, որը նվիրված է 44 օրյա պատերազմի բոլոր մասնակիցներին՝ հերոսներին։
Ստեղծագործության հեղինակը և պրոդյուսերը՝ Մելինե Աֆյանն է։
«Հերոսական դրվագները շատ են։ Հուզիչ երաժշտություն է։ Մեր բոլորի աղոթքներն են առ Աստված, որ մեր սահմանները ամուր լինեն, մեր հայ զինվորները ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ», նշում է ջութակահար Արտյոմ Այրումյանը։
Մելինե Աֆյանն ու Արտյոմ Այրումյանը ներկայացրել են նաև ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որը շատ հուզիչ ու տպավորիչ է։ Այն հասանելի է Արտյոմ Այրումյանի ֆեյսբուքյան էջում։
Երաժշտությունն ու տեսահոլովակը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներին։
Երաժշտի մենեջեր Հասմիկ Աֆյանը նշում է՝ «Մայրերին, ովքեր սպասում են, որ իրենց որդիները բարեհաջող ավարտեն ծառայությունը, սպասում են անհետ կորածներին, գերիության մեջ հայտնվածներին։ Սպասման զգացողությունը նաև այն մայրերի մոտ է, ովքեր կորցրել են իրենց որդիներին։»
Երաժշտությունը կարող եք լսել IMUSIC-ում՝ այստեղ։