Սեպտեմբերի 30-ին կայացավ Coca-Cola-ի և IMUSIC-ի համագործակցության արդյունքում ստեղծված Guess The Music խաղի եզրափակիչ միջոցառումը։
Ուրախ ենք, որ այն իսկապես սիրվեց ու մեծ պահանջարկ ունեցավ։ Այս մասին է վկայում նաև վիճակագրությունը։
Ունեցել ենք 5 634 մասնակից
Guess The Music խաղացել են 105 727 անգամ
Coca-Cola լոգոն սկանավորվել է 81 948 անգամ
Շահել են 151 KFC կոմբո
Մրցույթի ամփոփիչ միջոցառման ընթացքում մեզ հետ էին խաղի առաջատարների ցուցակում հայտնված տասնյակի մասնակիցները, ինչպես նաև նրանք, ւմ հաջողվել էր ոսկե տոմս շահել՝ հաղթահարելով ամենօրյա մրցույթները։
Թոփ տասնյակում հայտված յուրաքանչյուր մասնակից, նաև ոսկե տոմս ունեցողները, ստացան JBL դինամիկներ։ Բացի այդ՝ առաջատար եռյակը ստացավ հավելյալ մրցանակներ։ Առաջին հորիզոնականը զբաղեցրած Հայկ Ռշտունին ստացավ Airpods Max ականջակալներ, երկրորդ հորիզոնականում հայտնված Արթուր Գևորգյանը՝ AirPods Pro, իսկ երրորդ հորիզոնականում հայտված Մարինե Չիլինգարյանը՝ AirPods։
Միջոցառման ընթացքում՝ խաղարկության արդյունքում պարզեցինք նաև iPhone 13 շահողին։ Մրցանակը ստացավ Արթուր Գևորգյանը։
Շնորհակալություն ենք հայտնում Guess the Music-ի բոլոր մասնակիցներին։