Հայտնի են Guess The Music-ի հաղթողները

Սեպտեմբերի 30-ին կայացավ Coca-Cola-ի և IMUSIC-ի համագործակցության արդյունքում ստեղծված Guess The Music խաղի եզրափակիչ միջոցառումը։

Ուրախ ենք, որ այն իսկապես սիրվեց ու մեծ պահանջարկ ունեցավ։ Այս մասին է վկայում նաև վիճակագրությունը։

Ունեցել ենք 5 634 մասնակից

Guess The Music խաղացել են 105 727 անգամ

Coca-Cola լոգոն սկանավորվել է 81 948 անգամ

Շահել են 151 KFC կոմբո

Մրցույթի ամփոփիչ միջոցառման ընթացքում մեզ հետ էին խաղի առաջատարների ցուցակում հայտնված տասնյակի մասնակիցները, ինչպես նաև նրանք, ւմ հաջողվել էր ոսկե տոմս շահել՝ հաղթահարելով ամենօրյա մրցույթները։ 

Թոփ տասնյակում հայտված յուրաքանչյուր մասնակից, նաև ոսկե տոմս ունեցողները, ստացան JBL դինամիկներ։ Բացի այդ՝ առաջատար եռյակը ստացավ հավելյալ մրցանակներ։ Առաջին հորիզոնականը զբաղեցրած Հայկ Ռշտունին ստացավ Airpods Max ականջակալներ, երկրորդ հորիզոնականում հայտնված Արթուր Գևորգյանը՝ AirPods Pro, իսկ երրորդ հորիզոնականում հայտված Մարինե Չիլինգարյանը՝ AirPods։ 

Միջոցառման ընթացքում՝ խաղարկության արդյունքում պարզեցինք նաև iPhone 13  շահողին։ Մրցանակը ստացավ Արթուր Գևորգյանը։     

Շնորհակալություն ենք հայտնում Guess the Music-ի բոլոր մասնակիցներին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version