Հոկտեմբերի 15-ին` Լոս Անջելեսում, տեղի ունեցավ Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի երկրորդ գալա երեկոն։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հայտնիներ՝ Ջեսիկա Չեսթեյնը, Ամալ և Ջորջ Քլունիները, Սելենա Գոմեսը, Հեյլի Բիբերը, Քայա Գերբերը, Բրուքլին Բեքհեմը և Նիկոլա Պելցը, Ջո Ջոնասը և Սոֆի Թերները, Գլեն Քլոզը, Սելմա Բլերը, Ալեքսանդրան։
Միջոցառման ընթացքում մրցանակների արժանացան Ջուլիա Ռոբերթսը՝ կինոյի զարգացման գործում ներդրման համար և Թիլդա Սուինթոնը՝ համաշխարհային առումով կինոյի հանրահռչակման և առաջխաղացման համար։