Զեմֆիրան նոր մինի ալբոմ է թողարկել

Զեմֆիրայի երկրպագուները ցնծում են․ երգչուհին թողարկեց  “Земфира от Луки” մինի ալբոմը, որը ներառում է “II”, “Время не щадит”, “Апероль” և “Мой друг” 4 երգերը։

Յուրաքանչյուր երգում կարելի է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության մասին հղումներ գտնել։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զեմֆիրան Ռուսաստանի «արգելված արտիստների ցուցակում» է հայտնվել։

Մինի ալբոմի ստեղծմանը մասնակցել է երգչուհու եղբորորդին՝ Արթուր Ռամազանով-Օստապենկոն։ Նա գրել է “Апероль” թրեքի երաժշտությունը և ամբողջությամբ ստեղծել “Время не щадит” երգը։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել է նաև սաքսոֆոնահար Հյուգո Լին: 

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »