Փարիզում տեղի ունեցող նորաձևության շաբաթվա շրջանակներում Քանյե Ուեսթը ցուցադրեց իր Yeezy բրենդի հավաքածուն, սակայն՝ սկանդալի էպիկենտրոնում հայտնվեց։ Շապիկի գրառումը՝ “White Lives Matter”, որով Քանյեն ներկայացավ ցուցադրությանը, թարգմանաբար նշանակում է՝ «սպիտակների կյանքը կարևոր է», ինչը հայտնի Black Lives Matter շարժման փոփոխված և հակադիր տարբերակն է:
Սոցիալական հարթակներում թեման միանգամից բուռն քննարկում առաջացրեց․ մի շարք հայտնիներ ևս քննադատեցին այդ գրառումը՝ նրանց թվում են Ջիջի Հադիդը։
Շատերն այդ քայլը դավաճանական համարեցին և հիշեցրեցին Քանյեի՝ ժամանակին ասված խոսքերն ուղղված Ջորջ Բուշ կրթսերին, որին նա մեղադրել էր սևամորթների հանդեպ անտարբեր լինելու մեջ։
Հաջորդ օրը Քանյեն գրել է Ինստագրամի իր օգտահաշվում, որ «բոլորն էլ գիտեին, որ Black Lives Matter»-ը սուտ էր»։
Ի պատասխան հայտնիների քննադատությանը՝ Քանյեն ասել է, որ ոչ ոք, ով այժմ այդքան վրդովված է շապիկներից, չի խոսել, երբ «Քարդաշյանները խանգարել են նրան տեսնել դստերը»։ Խոսքը Չիկագոյի ծննդյան տոնակատարության մասին է, որին Քանյեն, ըստ իր վարկածի, չի կարողացել ներկա լինել։ Քիմ Քարդաշյանն այն ժամանակ հերքել էր իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները։
«Որտե՞ղ էիրք, երբ չէի կարողանում տեսնել իմ երեխաներին: Այն ժամանակ այդ մասին խոսեցի` հանրային աջակցություն ստանալու ակնկալիքով», գրել է Քանյեն։
Գրառմանն արձագանքել է Քլոե Քարդաշյանը, ով ռեփերին խնդրել է դադարեցնել ընտանեկան վեճերը հրապարակայնացնելըն։ Քլոեն նաև նշել է, որ Ուեսթը «օգտագործում է իրենց ընտանիքը» իր «White Lives Matter» շապիկների սկանդալից «վերականգնվելու համար»:
«Ստում եք, բոլորդ ստախոս եք. առևանգել եք Չիկագոյին իր ծննդյան օրը, որպեսզի նրա մեջ տպավորվի, որ իր հայրն այդ օրը իր հետ չէր», պատասխանել է Քանյեն։ Քլոեն իր հերթին նշել է, որ Քանյեն միշտ գիտի, թե որտեղ են իր երեխաները, և որ որևէ մեկը երբևէ իր երեխաներին չի թաքցրել իրենից։
Դե ինչ՝ սպասենք նոր զարգացումների։