Վերջերս Փարիզում կայացած նորաձևության շաբաթվա շրջանակներում իր հավաքածուն ցուցադրեց նաև Վիկտորյա Բեքհեմը:

Բայց ամենամեծ անակնկալն այդ ցուցադրության ժամանակ Բրուքլինի և իր կնոջ՝ Նիկոլա Պելցի ներկայությունն էր:

Պատմել էինք Վիկտորյայի և նորապսակների տարաձայնության մասին, որը տեղի էր ունեցել ամուսնության արարողության նախապատրաստման ժամանակ, երբ ըստ որոշ աղբյուրների Նիկոլան չեր ցանկացել կրել Վիկտորյայի նորաձևության տան կարած զգեստը՝ նախապատվությունը տալով Valentino -ին:

Ամեն ինչ ավելի էր բարդացել Բրուքլինի և Նիկոլայի հարցազրույցների պատճառով, երբ նրանք հանրայնացրել էին այս ընտանեկան կոնֆլիքտը՝ ինչը դուր չեր եկել Վիկտորյային և Դևիդին:

Նորաձևության ցուցադրությանը ներկա լինելով Բրուքլինը և Նիկոլան, հավանաբար ուզում են այս կոնֆլիկտին վերջ տալ:




