«Սիրո ճամփով դեպի վերև»․ Յուրաքանչյուրն իր Հայկոն ուներ

Լուսանկարը՝ @aramiopazzo

Չկա գրեթե մեկը, ով սիրահարված ժամանակ Հայկո չլսի։ Որքան զույգեր են սեր խոստովանել, միացել, բաժանվել, արտասվել, տառապել, սիրել ու ամուսնացել հենց Հայկոյի երգերի ներքո։ Հայկոն՝ սիրո երգիչ է։

Երազս կատարվել է՝ սրտումս ես

Սեպտեմբերի 29 -ին ցավալի լուր ստացանք՝ 48 տարեկանում կյանքից հեռացավ Հայկոն։ Տաղանդավոր երգիչ, երգահան, գործիքավորող, իսկական երաժիշտ ու պարզապես լավ մարդ:

Սիրում եմ, քո աչքերում՝ սերն իմ սիրուն է

Լուսանկարները՝ @aramiopazzo

2006 թվականին Հայկոյին շնորհվեց Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչումը։ Բայց նույնիսկ առանց որևէ կոչման երգիչն արդեն վաղուց էր վայելում գրեթե բոլորի սերը։  

Վերև՝ սիրո ճամփով դեպի վերև

Հայկոյի երգացանկից դժվար է մի, կամ նույնիսկ մի քանի երգ առանձնացնել։ Յուրաքանչյուրը գտնում էր իրեն հոգեհարազատ ստեղծագործությունը՝ երգեր, կամ գործիքային կատարումներ։ Յուրաքանչյուրն իր Հայկոն ուներ։

Ով՝ կլսի, որ էլ չկա, ոչ րոպե, ոչ ժամանակ էլ

2007-ին ազգովի հետևում էինք Հայկոյին «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի ընթացքում, որտեղ նա զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Հետո էլ ազգովի աղոթում էինք, որ հրաշք լինի ու Հայկոն ապաքինվի։ Հիմա էլ ասում ենք՝ «Ետ նայիր ու տես, որ քեզ սիրում ենք»։

Հայկոն սիրունագույն երաժշտություն էր ստեղծում նաև ֆիլմերի համար․ «Մի վախեցիր», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Ոչինչ չի մնա», «Հոբելյանական հաճախորդ» և մի շարք այլ ֆիլմերում հնչում է հենց Հայկոյի գրված երաժշտությունը։

Հավերժ հիշատակ ․․․ Շնորհակալ ենք սիրունագույն ստեղծագործությունների ու ռոմանտիզմի երաժշտաշրջանի համար՝ Հայկո ջան․ «Սիրո ճամփով դեպի վերև»։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »