Տղերքն ավելի բարձրում մնացին

Ուղիղ երկու տարի առաջ՝  սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը 07:10 – ին սկսվեցին արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողությունները։

Հիմա՝ երկու տարի անց, վիճակը կրկին անհանգիստ է։ Հիմա արդեն Հայաստանի սահմանին։ Ունենք զոհեր ու վիրավորներ։ Անմահացած հերոսներ։ Պայքարող զինվորներ։ Ու շնորհակալ ենք յուրաքանչյուրին, խոնարհվում ենք։

Փոխվեց բոլորիս կյանքը, խոսքերն իսկապես ավելորդ են։

Ամեն տեղ համբո՜ւյր ու սե՜ր
Եվ բախտ ու հույսեր,
Բայց ամենը այս
Դուք չե՜ք տեսնի էլ:
Ո՞ւր եք, տղաներ….

Ու այսօր բոլորիս մտքերը միայն խաղաղության մասին են՝ միայն թե երկինքը խաղաղ լինի։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »