Նա Սերենա Ուիլյամսն է՝ աշխարհի ամենահայտնի ռեկորդակիր թենիսիստուհիներից մեկը, նա էլ տեք գուրու՝ Reddit – ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանն է։
Սերենան չգիտեր, թե ինչ է Reddit – ը, Ալեքսիսն էլ երբեւէ թենիս չէր դիտել
Ալեքսիսն ու Սերենան առաջին անգամ հանդիպել են 2015 թվականի մայիսին՝ Հռոմում։ Կարճ ժամանակ անց նրանք սկսեցին հանդիպել։ Ու չնայած որ երկուսն էլ իրենց ոլորտներում շատ ճանաչված են՝ ապագա ամուսինները միմյանց մասին շատ քիչ գիտեին։
Սերենան չգիտեր, թե ինչ է Reddit – ը, Ալեքսիսն էլ երբեւէ թենիս չէր դիտել։
Ուիլյամսն Իտալիայում էր՝ մասնակցելու հերթական առաջնությանը, Օհանյանն էլ Իտալիայի մայրաքաղաք էր ժամանել IT ոլորտի կոնֆերանսի մասնակցելու համար։
Ու երկուսն էլ կանգ էին առել նույն հյուրանոցում։
«Չէի ուզում, որ նստեր այդ սեղանի շուրւը»
Թենիսիստուհին լողավազանի մոտ ընկերների հետ էր զրուցում, Օհանյանն էլ մոտենում ու նստում է կողքի աթոռին։
«Այդքան աթոռ կար, իսկ նա եկավ ու նստեղ հենց մեր կողքը», Vanity Fair ամսագրի հետ զրույցում հիշել է թենիսիստուհին ու հավելել, «Ես նրան ասացի, որ չենք ուզում, որ նա զբաղեցնի այդ սեղանը, որովհետեւ այն մեզ պետք էր»։
Ավելի ուշ Սերենան պատմում է, որ իրեն դուր եկավ հենց այն, որ Ալեքսիսը մնաց նույն տեղում նստած ու չհեռացավ։
Նրանց առաջին հանդիպումը Փարիզում էր
Արդյունքում Ալեքսիսը ոչ միայն մնաց այդ սեղանի շուրջը, այլ դարձավ Սերենայի ամուսինը։
Սերենան հրավիրեց Ալեքսիսին հանդիպել Փարիզում, որտեղ նա կրկին առաջնությանն էր մասնակցելու։ Ալեքսիսը համաձայնվեց։ Նրանց առաջին հանդիպումը 6 ժամ տևեց։ Արդեն ամեն ինչ պարզ էր՝ սիրավեպից խուսափելն անհնար։
Նշանադրությունը՝ մի տարի անց
Մի տարի անց Ուիլյամսն աշխարհին ցուցադրեց իր ադամանդե մատանին ու զույգի մասին քննարկման նոր ալիք բարձրացավ։ Ալեքսիսը ամուսնության առաջարկ արեց Սերենային Հռոմում՝ այն նույն սեղանի շուրջ, որտեղ առաջին անգամ հանդիպել էին։
Ամուսնություն ու փոքրիկի ծնունդ
2017 թվականին Ալեքսիսն ու Սերենան ամուսնացան։ Հարսանիքին հայտնի հյուրերին թվում էին Քիմ Քարդաշյանը, Քելլի Ռոուլանդը, Բեյոնսեսն, Աննա Վինթուրը։
Նույն թվականին ծնվեց զույգի դուստրը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրթսերը։