Հայաստանի Հանրապետությունը 31 տարեկան է

Այս տարի անկախ Հայաստանի Հանրապետությունը 31 տարեկան է։ Բարդ ժամանակներ են․ այս ողջ ընթացքում հենց երկրի անկախության հիմնքն է օգնում առաջ շարժվել ու պայքարել, արարել ու զարգացնել։

Բայց նախևառաջ՝ խոնարհվում ենք անմահացած զինվորների առջեւ ու խոստանում հավերժ հիշել ու վառ պահել նրանց հիշատակը։

1990 թվականի օգոստոսի 23 – ին պաշտոնապես ընդունվեց անկախության հռչակագիրը, ինչը սկիզբ դրեց անկախ պետականության գործընթացին։ Իսկ հանրաքվեն տեղի ունեցավ արդեն հաջորդ տարվա սեպտեմբերի 21 – ին։

«Կամոքն Աստծոյ և մեր ազատատենչ ազգի, յառաջիկայ սեպտեմբերի 21-ին մեր նորածին հանրապետութեան քաղաքացիները պիտի պատասխանեն անկախութեան հրաւէրին, միաձայն ու բարձրաձայն յայտարարելով` «Այո՛»»:
Ամենայն հայոց հայրապետ Վազգեն Ա Վեհափառ

«Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս»․ Ուղիղ 31 տարի առաջ՝ սեպտեմբերի 21 – ին, անկախության հանրաքվեին հայ ժողովուրդը գրեթե միաձայն պատասխանեց այս հարցին։

Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 մարդ։

Արդյունքում ծնվեց Հայաստանի երրորդ՝ անկախ Հանրապետությունը։

Շնորհավոր Հայաստանի Հանրապետության անկախության տոնը․ Հայաստան ջան, պինդ կաց՝ մենք քեզ հետ ենք։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »