Արքայազն Ուիլյամը և արքայազն Հարին կանանց՝ Քեյթ Միդլթոնի ու Մեգան Մարքլի հետ, ավելի քան երկու տարվա դադարից հետո, միասին առաջին անգամ հայտնվել են հանրության առջև։
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 10-ին, նրանք ողջունել են Վինձորի ամրոցի առջեւ հավաքված հանրությանը, ովքեր իրենց հարգանքի տուրքն էին մատուցում թագուհուն։
Զույգերը կրում էին սև դասական հագուստ: Նրանք մոտեցան հավաքվածներին, նաև ուսումնասիրեցին հազարավոր գրառումները, որ ծաղիկների հետ դրվել էին որպես հարգանքի տուրք։
Ինչպես նշում է Page Six-ը, այս վերամիավորումը նախաձեռնողն արքայազն Ուիլյամն էր, իսկ արքայազն Հարին սիրով ընդունել էր առաջարկը: Հավաքվածները բուռն ծափահարություններով ողջունեցին թագուհու թոռներին ու նրանց կանանց։
Վերջին անգամ Ուիլյամը, Քեյթը, Հարին և Մեգանը միասին հանրության առջև ներկայացել են 2020 թվականի մարտի 9-ին, երբ մասնակցում էին պատարագին: