Վիկտորիա Բեքհեմի կոնֆլիկտը` հարսի հետ

Վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից է սկեսուր Վիկտորիա Բեքհեմի ու հարս Նիկոլա Պելտցի հնարավոր կոնֆլիկտը։ Ասում են՝ Վիկտորիայի և Նիկոլա Պելտցի կոնֆլիկտի պատճառը՝ Բրուքլինն է:

Վիկտարիային ահավոր անհանգստացնում է այն փաստը, որ հարսանիքի օրվանից հետո նա դեռ չի տեսնվել որդու հետ, ինչն իր կարծիքով կարող է հերվացնել Բրուքլինին ընտանիքից։


Ամեն ինչ սկսվել է հարսանիքի կազմակերպման օրվանից, երբ Նիկոլան հրաժարվել է կրել Վիկտորիաի նորաձևության տան զգեստը՝ նախապատվությունը տալով Valentino Couture ին:

Վիկտորիան միշտ շատ մոտիկ և լավ հարաբերություներ է պահպանում իր բոլոր երեխաների հետ, ինչն իր համար շատ կարևոր է։ Երգչուհին միշտ շատ ջերմ է ընդունում իր որդիների ընկերուհիներին՝ այդ թվում Նիկոլային, ում հետ մինչ կոնֆլիկտը ևս շատ ջերմ հարաբերություններ են ունեցել։

Վիկտորիան կոնֆլիկտը շատ ծանր է տանում, քանի որ Բրուքլինի հետ միշտ  առանձնահատուկ կապ է ունեցել․ որդին միշտ օգնել է Վիկտորիային հաղթահարել դժվարությունները՝ լինելով նրա կողքին և սփոփելով նրան:

Կոնֆլիկտն այնքան է բարդացել, որ Բրուքլինը նույնիսկ ներկա չի եղել ընտանեկան ամենամյա ամառային հանգստի ժամանակ՝ բաց թողնելով հարազատ եղբոր ծննդյան օրը: 

Իսկ Վիկտորիան, իր հերթին, չի հրավիրել Նիկոլային իր հագուստների ցուցադրությանը: 

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »