Հայտնի ու սիրված արտիստները՝ ամենահայտնի տեսարժան վայրերի ֆոնին 

Նկարիչ ու վիզուալ արտիստ Ռոբին Յայլան իր թվային նկարազարդումների միջոցով փոխակերպում է աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերը:

Ճամփորդությունները, նրբանկատությունը, նոր վայրեր ուսումնասիրելու սերը և նոր մշակույթների բացահայտումը ոգեշնչում է արտիստին ստեղծագործել:

Նրա ստեղծած յուրաքանչյուր աշխատանք յուրահատուկ է ու տարբերվող: Ամենից հետաքրքիրն այն է, որ աշխատանքներում հաճախ ենք տեսնում հայտնի ու սիրված երաժիշտներին։

Այս կոլաժները տպավորիչ են, երբեմն էլ զվարճալի։

«Ստեղծագործական աշխարհում արկածներս սկսվեցին երիտասարդ տարիքում, երբ սկսեցի զբաղվել նկարչությամբ: Մեծացա և ծնվեց նոր վայրեր ուսումնասիրելու կիրքը: Այսպիսով, ուզեցա միավորել երկու հոբիներս: Հենց այդ համադրությունն էլ ստեղծեց իմ ստեղծագործական լեզուն», ասում է արտիստը։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version