Maneskin, Հարի Սթայլզ, Ավրիլ Լավին՝ հայտնի են MTV VMA-ի հաղթողները

Դե ինչ՝ հայտնի են MTV Video Music Awards 2022- ի մասնակիցներն ու հաղթողները։

Նյու Ջերսիում տեղի ունեցավ MTV Video Music Awards-ը, որին ներկա էին բազմաթիվ աստղեր։

Թեյլոր Սվիֆթը Oscar de la Renta-ի մինի զգեստով, Լիզոն՝ Jean Paul Gaultier Haute Couture-ով, Նիկի Մինաժը՝ Dolce & Gabbana-ով՝ նրանց ու մյուս հայտնիներին տեսանք տեսանք կարմիր գորգի վրա:

Ռեփեր Lil Nas X-ը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել իր կերպարով՝ այս անգամ կիսամերկ և սև փետուրներով տաբատով:

Մրցանակաբաշխությանը մասնակցեց նաև Ջոնի Դեփը, ով սկսել է վերականգնել իր հեղինակությունը նախկին կնոջ՝ Էմբեր Հերդի հետ սկանդալային դատավարությունից հետո. դերասանը հոլոգրամի տեսքով հայտնվեց բեմի վրա՝ Լուսնի մարդու կերպարանքով, որը MTV VMA մրցանակի խորհրդանիշն է։

Երեկոյի հաղորդավարներն էին LL Cool J-ը, Նիքի Մինաժն ու Ջեք Հարլոուն։

MTV VMA-ի հաղթողներն են

Տարվա խումբ — BTS

Տարվա Ալբոմ — Հարի Սթայլզ, “Harry’s House”

Տարվա կատարող — Bad Bunny

Նոր արտիստ — Դավ Քեմերոն

Լավագույն երգ — Բիլլի Այլիշ, “Happier Than Ever”

Ամռան հիթ — Ջեք Հարլոու, “First Class”

Տարվա տեսահոլովակ — Թեյլոր Սվիֆթ, “All Too Well”

Լավագույն իմաստային տեսահոլովակ — Լիզզո, “About Damn Time”

Լավագույն ալտերնատիվ տեսահոլովակ — Maneskin, “I Wanna Be Your Slave”

Լավագույն k-pop-տեսահոլովակ — Լիսա Blackpink-ից, “LALISA”

Լավագույն ռոք տեսահոլովակ — Red Hot Chili Peppers, “Black Summer”

Լավագույն փոփ վիդեո — Հարի Սթայլզ, “As It Was”

Հավագույն հիփ-հոփ տեսահոլովակ — Նիքի Մինաժ, “Do We Have A Problem”

Լավագույն R&В տեսահոլովակ — The Weeknd, “Out of Time”

Գլոբալ խորհրդանիշ — Red Hot Chili Peppers

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version