Ի՞նչ սարսափելի պատմություն է թաքցնում Ջեքսոնի “Billie Jean” -ի ստեղծումը

1983 թվականի հունվարի 2 – ին թողարկվեց փոփի արքա Մայքլ Ջեքսոնի “Billie Jean” երգը, որ պիտի դառնար աշխարհի ամենահայտնի ու սիրված կատարումներից մեկը։ Գրեթե բոլոր երեկույթներին այս երգն անպակաս է, 39 տարի առաջ թողարկված կատարումը շարունակում է մնալ թրենդային ու պահանջված։

Հավանաբար երգն առ այսօր ակտուալ է այն պատճառով, որ հանդիսանում է մշտապես թրենդային երաժշտական ժանրերի միքսը՝ R&B, դիսկո, ֆանք ու պարային փոփ։ 

Իրականում երգը հետաքրքիր, ու բավականին  սարսափելի նախապատմություն ունի, որն էլ պատրաստվում ենք ներկայացնել հենց հիմա։ 

Նախ՝ ասենք, որ երգի հեղինակը հենց Մայքլ Ջեքսոնն է, իսկ պրոդյուսերը՝ Քվինսի Ջոնսը:

 “Billie Jean” – ն իրական կնոջ մասին է, ով հետապնդում էր փոփի արքային՝ պնդելով, որ նրանք սիրավեպ են ունեցել, ինչի արդյունքում երեխա է ծնվել։ Կինը Ջեքսոնի երկրպագուներից էր, ով հավատացնում էր, որ իր որդու հայրը հենց Մայքլ Ջեքսոնն է։ 

Իսկ ամեն ինչ սկսվեց 1981 թվականին․ Մայքլը բազմաթիվ նամակներ էր ստանում այդ կնոջից, ով հավատացնում էր, որ հենց ինքն է իր երեխայի հայրը։ Երաժիշտը սովոր էր նման հնարքների տարբեր կանանց կողմից ու, բնականաբար,  անտեսեց նաև այս նամակները, մասնավորապես այն պատճառով, որ այդ կնոջը երբեւէ չէր էլ հանդիպել։ 

Այնուամենայնիվ կինը շարունակում էր նամակներ ուղարկել փոփի արքային՝ գրելով, որ սիրում է իրեն, չի կարողանում ապրել առանց Մայքլի ու մեղադրում, որ երգիչը հրաժարվում է սեփական երեխայից։ 

Billie Jean is not my lover
She’s just a girl who claims that I am the one
But the kid is not my son
She says I am the one, but the kid is not my son

Բիլի Ջինը իմ սիրելին չէ
Նա պարզապես մի աղջիկ է, ով պնդում է, որ ես եմ նրա միակը
Բայց տղան իմ որդին չէ

Ի դեպ, IMUSIC – ի հավելվածում հասանելի են գրեթե բոլոր երգերի բառերը։ Հարմար ու հավես գործառույթ, որ էլ ավելի հաճելի է դարձնում երգ լսելու ընթացքը։ Սքրինշոթում կարող եք տեսնել, թե ինչպես կարելի է մուտք գործել երգերի խոսքերի հատված։

Մի օր էլ Ջեքսոնը ծանրոց ստացավ․ երկրպագուի լուսանկարը, ատրճանակ ու նամակ, որտեղ մանրամասն գրված էր, թե երբ ու ինչպես նա պետք է ինքնասպան լինի։ Երկրպագուն նաեւ նշում էր, որ ինքն էլ նույնն է անելու՝ երեխային սպանելուց հետո։ Նամակում նշված էր, որ հենց սա է միակ ճանապարհը հաջորդ կյանքում միասին լինելու համար։

Այս նամակների արդյունքում երգչի մոտ խորը հոգեբանական խնդիրներ էին առաջացել, նա տառապում էր անքնությունից, կամ էլ սարսափներ էր տեսնում։ 

Օրեր անց պարզ դարձավ, որ երկրպագուն հոգեբուժարանում է հայտնվել։

Այս սարսաթելի պատմության հիման վրա էլ ծնվեց երգը ու առաջին հորիզոնականում հայտվեց Billboard Hot 100 չարթում` գլխավորելով այլ հեղինակավոր չարթեր ու արժանանալով գրեթե բոլոր հեղինակավոր մրցանակների։ Երգը վաճառվեց 10 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում։

 Ի դեպ, երգի կատարումը կարելի է պատմական համարել։ Motown 25: Yesterday, Today, Forever հաղորդման ընթացքում Ջեքսոնը կատարեց երգը՝ ներկայացնելով իր այցեքարտ դարձած «Լուսնային քայլվածք» -ը։ Ելույթի ժամանակ նա նաև կրում էր սպիտակ ձեռնոցները։ Ջեքսոնական այս ոճն առ այսօր շարունակվում է կրկնօրինակվել։

“Billie Jean” -ի հիման վրա նկարահանված տեսահոլովակի ռեժիսորը Սթիվ Բարոնն էր։ Այսպիսով՝ երաժշտության պատմության մեջ սա առաջին տեսահոլովակն է սևամորթ կատարողի կողմից, որ հայտնվեց MTV հեռուստաալիքի եթերի ռոտացիայում։

Բացի այդ, հենց  “Billie Jean” – ը հիմք դրեց փոփ արվեստում երգերի հիման վրա տեսահոլովակ ունենալու մշակույթին ու կարևորությանը։

Սիրու՞մ եք երգը
[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »