Պավել Պրիլուչնին և Զեփյուռ Բրուտյանն ամուսնացել են։
Հարսանիքին ներկա են եղել բազմաթիվ հայտնիներ, այդ թվում՝ Ստաս Միխայլովը կնոջ հետ։ Բացի այդ, նորապսակների և հյուրերի համար ելույթ է ունեցել Мот-ը։
Դերասանները ծանոթացել են «Վանդակում» սերիալի նկարահանման հրապարակում։ Զույգի՝ սիրավեպ ունենալու մասին սկսեցին խոսել, երբ նրանք միասին արձակուրդն անցկացրեցին
Պավել Պրիլուչնիի համար սա երկրորդ ամուսնությունն է. 2011-ից 2020 թվականներին նա ամուսնացած էր դերասանուհի Ագաթա Մուցենիեցեի հետ, նրանք ունեն երկու երեխա։
Հարցազրույցներից մեկում Պրիլուչնին խոստովանել էր, որ այլևս չէր պատրաստվում ամուսնանալ, սակայն Զեփյուռի հետ հանդիպումից հետո ամեն ինչ փոխվել է։ Նրա խոսքով՝ ինքը պատրաստ է եղել Զեփյուռին ամուսնության առաջարկ անել իրենց ծանոթության հենց առաջին օրը։
Զեփյուռը ծնվել է 1996 թվականի փետրվարի 18-ին՝ Էջմիածնում։ Դերասանուհին ունի քույր և եղբայր։ Երբ Զեփյուռը փոքր էր, նրա ծնողներն ամբողջ ընտանիքով տեղափոխվեցին Մոսկվա։
Պրիլուչնիի կինը մանկուց զբաղվում էր պարսվ, վոկալով, մարմնամարզությամբ։ Ավելի մեծ տարիքում աղջիկը վերջապես որոշեց իր կյանքը կապել դերասանուհու մասնագիտության հետ և ընդունվեց Կոնստանտին Ռայկինի Կատարողական արվեստի բարձրագույն դպրոց։
Ուսման տարիներին Զեփյուռը մասնակցել է Սատիրիկոն թատրոնի ներկայացումներին։
Բրուտյանի դեբյուտային կինոաշխատանքը «Բատալիոն» մարտաֆիլմն էր, որը թողարկվեց 2018թվականին։
Մի տարի անց դերասանուհին նկարահանվեց «Վանդակում» սերիալի առաջին սեզոնում, որի գլխավոր դերերից մեկը մարմնավորում էր հենց Պրիլուչնին։