Ամենասիրուն, ամենանուրբ, ամենախորքային երգերից մեկը՝ «Мы разбиваемся» – ն, չնայած, որ թողարկվել է անհավատալի է, բայց 15 տարի առաջ, շարունակում է լինել ամենասիրված կատարումներից մեկը։
Այն անգամ որոշեցինք անդրադառնալ երգի ստեղծման պատմությանը։
Երգը Զեմֆիրայի «Спасибо» ալբոմից է։ Այն թողարկվեց որպես սինգլ՝ 2007 – ի սեպտեմբերի 4 – ին։ Ի դեպ, տեքստի և երաժշտության հեղինակը հենց ինքը` Զեմֆիրան է։
Մի քանի շաբաթ ստեղծագործությունը զբաղեցրել է ռուսական երաժշտական չարթերի առաջին գիծը։ Այսպիսով սա Զեմֆիրայի ամենահաջող երգերից է։
Խոսելով երգի մասին՝ Զեմֆիրան նշել է, որ այն գրելուց անմիջապես հետո չի կարողացել քնել։ Իր զգացմունքները երգչուհին համեմատել է մի մարդու հետ, ով խորը շունչ է քաշել, թոքերը օդ է լցրել և չի կարողանում արտաշնչել:
Զեմֆիրան երգը համառոտ նկարագրել է այսպես՝ «երգ – երջանկություն»:
Հենց այս երգի հիման վրա է նկարահանվել Զեմֆիրայի ամենահետաքրքիր հոլովակներից մեկը, որի ռեժիսորը Ռենատա Լիտվինովան է, ով նաև ստանձնել է գլխավոր հերոսուհու դերը։ Տեսահոլովակը կարճամետրաժ ֆիլմ է հիշեցնում, այն YouTube – ում 4 միլիոնից ավելի դիտում ունի։