Նիկոլ Քիդմանը նկարահանվել է Perfect Magazine ամսագրի ֆոտոշարքում
: Շապիկին դերասանուհին հայտնվել է մինի կիսաշրջազգեստով և վառ տոպով, սակայն ուշադրության կենտրոնում են Քիդմանի լուսանկարը, որտեղ նա մկաններն է ցուցադրում։
Լուսանկարները քննարկման ալիք ենք բարձրացրել՝ հիմնականում արժանանալով դրական մեկնաբանությունների։
Օգտատերերի մեծամասնության կարծիքով Քիդմանի արտաքինն իրոք մոտիվացնող է։
Նիկոլ Քիդմանը վերջին շրջանում հաճախ է ուշադրության կենտրոնում հայտվում՝ որպես մոդել իր աշխատանքի համար։ Վերջերս դերասանուհուն տեսանք Balenciaga-ի շոուի ընթացքում։ Ի դեպ, նրա լուքն այդ երեկոյից մեմի էր վերածվել։
Գարնանը երկրպագուները քննադատել էին Vanity Fair ամսագրի շապիկը, որտեղ Նիկոլը ներկայացել էր Miu Miu մինի կիսաշրջազգեստով։ Սոցցանցերում ֆոտոշարքը «անպարկեշտ» էին անվանել։ Դերասանուհին նշել էր, որ ինքն էր որոշում կայացրել կրել այս կիսաշրջազգեստը։