Ջենիֆեր Լոպեսն ամուսնական 3 զգեստ է կրել

Դե ինչ՝ մի քանի օր է համացանցը քննարկում է Բենիֆերենց հարսանիքն ու սպասում լուսանկարների։ Երգչուհին ինստագրամի իր էջում լուսանկար է տեղադրել, որտեղ տեսնում ենք նրան հարսանյաց քողով։

Ջենիֆեր Լոպեսը և Բեն Աֆլեքն օգոստոսի 20-ին նշեցին իրենց ամուսնությունը` ընտանիքի և ընկերների հետ միասին։ Արարողությունը տեղի ունցեավ Ջորջիա նահանգում գտնվող զույգի տանը:

Ամուսնական խառնաշփոթը սկսել էր դեռևս հանգստյան օրերին՝ ուրբաթ երեկոյան կայացավ զույգի ամուսնական փորձնական ընթրիքը:

Արարողության ընթացքում հարսնացուն կրել է 3 զգեստ, բոլորն էլ Ralph Lauren-ից:

Փեսացուն ևս Ralph Lauren-ով էր՝ սպիտակ սմոքինգ բաճկոն, սև տաբատ և սև թիթեռնիկ: Արարողությանը ներկա էին զույգի հինգ երեխաները՝ նույնպես Ralph Lauren-ով:

Ի դեպ՝ բոլոր ներկաները կրում էին սպիտակ հագուստ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version