
Բլոգեր, դիջեյ և թվային գործակալության համահիմնադիր Քսենիա Դուկալիսն ամուսնացել է Դավիթ Նազարյանի հետ։ Հարսանիքը մոսկվաբնակ երիտասարդները նշել են Երեւանում՝ փեսայի հայրենիքում։



Քսենիան արդեն կիսվել է հարսանյաց լուսանկարներով իր բաժանորդների հետ և ցուցադրել հարսանեկան զգեստը։ Համացանցում է հայտնվել նաև Քսենիայի ու Դավիթի մայրիկի նկարը։

Դուկալիսն ընտրել է 90-ականների ոճով ոգեշնչված լուք՝ շագանակագույն շրթներկ, մետաքսե կտրվածքով կորսետ և արծաթագույն Versace ապրանքանիշի կոշիկներ:
Քսենիայի փեսացուի՝ Դավիթը, ձեռնարկատեր է և կաթսայատներով զբաղվով մի քանի ընկերությունների հիմնադիր։



Զույգի ծանոթության մանրամասները ևս հայտնի չեն։ Դավիթը Քսենիային ամուսնության առաջարկություն է արել այս տարվա փետրվարին։





