Քիմ Քարդաշյանն ու Փիթ Դևիդսոնը բաժանվել են 9 ամիս տևած սիրավեպից հետո։
Զույգին մոտ գտնվող աղվյուրներից մկեը նշում է, որ բաժանումից հետո Քիմն ու Փիթը որոշել են ընկերներ մնալ՝ «Նրանք իրար շատ են սիրում ու հարգում, բայց հեռավորության վրա հարաբերություն ունենալը դժվար է, նրանց գրաֆիկը շատ խիտ էր, զբաղվածության պատճառով նրանք չկարողացան պահպանել հարաբերությունները»։
Վերջին շրջանում Դևիդսոնը շատ ժամանակ էր անցկացնում Ավստրալիայում՝ ֆիլմի նկարահանման նպատակով, մինչդեռ Քիմը խնամում է երեխաներին և շարունակում ղեկավարել բիզնեսը Լոս Անջելեսում։
Աղբյուրների մեկը նշել է, որ տարիքային տարբերությունը ևս դեր է խաղացել բաժանման մեջ. հիշեցնենք՝ Քիմը 13 տարով մեծ է Փիթից։
«Փիթը 28 տարեկան է, իսկ Քիմը՝ 41. նրանք կյանքի շատ տարբեր փուլերում են։ Փիթն աներևակայելի իմպուլսիվ մարդ է, նա ակնկալում էր, որ Քիմը կարող է թողնել ամեն ինչ և առաջին իսկ նշանը տեսնելով մեկնել Նյու Յորք կամ այլ քաղաք։ Բայց Քիմը չորս երեխա ունի, դա այնքան էլ հեշտ չէ։ Այս հարաբերությունները հոգնեցուցիչ են Քիմի համար»։