Մանրամասներ՝ Guess the Music-ի մասին

Դե ինչ՝ օրեր առաջ մեկնարկեց Guess the Music խաղը։ Ուղիղ մեկ ամսի ընթացող խաղ մրցույթի ընթացքում յուրաքանչյուր օգտատեր հնարավորություն է ստանում շահելու հետեւյալ մրցանակները՝ Airpod pro max, Airpod pro, Airpod 3rd generation, JBL-ի դինամիկներ, iPhone 13։

Այս օրերին նամակներ ենք ստանում՝ որտեղ տարբեր օգտատերեր անհանգստություն են հայտնում այլ օգտատերերի՝ միավորների աճի վերաբերյալ։ Ու քանի որ մեզ համար կարևոր է մեր յուրաքանչյուրը օգտատերը, որոշեցինք կրկին՝ ավեի մանրամասն ներկայցնել խաղի ընթացքը։

Նախ՝ մենք անդադար հետեւում ենք ընթացքին՝ առաջատարների ցուցակին, մեր տեխնիկական աջակցման թիմը հետեւում ու ստուգում է կտրուկ շատ միավոր հավաքած օգտատերերի օգտահաշիվները, որպեսի ամեն ինչ ընթանա ազնիվ և անաչառ։ Այս պահին որևիցե արտասովոր աճ չենք գրանցել։

Որոշեցինք ևս մեկ անգամ հիշեցնել խաղի կանոններն ու պատմել, որ հաճախ խաղալու ու Coca Cola-ի լոգոները սկանավորելու դեպքում հնարավոր է հայտնվել առաջատարների ցուցակում ու միավորների կտրուկ աճ գրանցել։

Խաղի ընթացքում մրցանակ շահելու հնարավորություն ստանալու համար պետք է հավաքել Coca Cola-ի խցաններ։

Այսպիսով՝ մրցույթի ողջ ընթացքում պետք է հավաքել Coca Cola-ի խցաններ, որպեսզի ստանաք վերջնական միջոցառմանը մասնակցելու ու մրացակներ շահելու հնարավորություն։ Մրցույթն ունի 3 բարդություն՝ սկսնակ, մելոման, էքսպերտ։

Յուրաքանչյուր մակարդակում վաստակած միավորները տարբեր են՝ սկսնակ մակարդակում օգտատերը վաստակում է 1 խցան յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար, մելոման մակարդակում՝ 2 խցան յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար, իսկ էքսպերտում՝ 3 միավոր։

Երգը գուշակելու համար տրված վայրկյանները ևս սահմապափակ են և փոխվում են կախված մակարդակից։ Կարող եք ավելացնել խցանները՝ սկանավորելով Coca Cola-ի շշի վրայի ապրանքանշանը՝ լոգոն։ Սկանավորելուց հետո ձեր խցանները կավելանան 1-5 անգամ՝ պատահականության սկզբունքով։

Յուրաքանչյուր սկանավորումը ակտիվ կլինի մեկ ժամ։ Այսպիսով՝ Կոլայի շիշը սկանավորելու դեպքում Ձեր հավաքած միավորները պատահականության սկազբուքնով 1-ից 5 անգամ կրկնապատկվում են։ Ի դեպ, այս գործողությունը դուք կարող եք կատարել ժամը մեկ։ Համապատասխանաբար՝ մի ժամվա ընթացքում հավաքած բոլոր միավորները 1-ից 5 անգամ կարող ենք կրկնապատկվում։

Կարող եք սեղմել հռթիռի կոճակին՝ տեսնելու, թե տվյալ պահին որքան է կազմում ձեր բոնուսթը։ Այսինքն, օրինակ՝ եթե խաղում եք էսպերտով, բոլոր հարցերին ճիշտ եք պատասխանում ու ունենում եք օրինակ՝ 5 կրկնապատկում, և շարունակում եք խաղալ, ձեր միավորները, բնականաբար, կտրուկ աճ են գրանցում։

Հիշեցնենք, որ խաղը չունի ժամանակային սահմանափակում։ Այստեղ կարևոր է արագությունն ու որքան հնարավոր է շատ խաղալը։

Ի դեպ, մի մոռացեք օրեկան մրցույթների մասին, կարող եք դրանց մասին տեղեկանալ անիվի կոճակին սեղմելով։ Օրինակ՝ կարող եք պտտել «Ոսկե Անիվն» ու ստանալ մրցույթին մասնակցելու հնարավորություն։

Եթե դուք չեք կարողացել ձեռք բերել բավարար քանակությամբ Coca Cola-ի խցաններ առաջատար դիրք զբաղեցնելու համար, ապա ձեզ օգնության է գալիս «Ոսկե տոմսի անիվը»։ Դուք կարող եք պտտել անիվը և ձեռք բերել եզրափակիչ միջոցառման խաղարկության ձեր տոմսը կամ կարող եք շահել հավելյալ Coca Cola-ի խցաններև նույնիսկ կարող եք շահել իրական Coca Cola KFC կոմբո հետ միասին։

Անիվը պտտելու համար հարկավոր է հաղթահարել օրվա մրցույթը։ Անիվը հնարավոր է պտտել օրը 1 անգամ: Մրցանակները կհանձնվեն խաղի ամփոփման միջոցառման ընթացքում:

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version