Հայտնիների անսովոր ու տարօրինակ մարմնի մասերը

Շատերս կարծում ենք, որ հայտնիները կատարյալ են։ Կարմիր գորգին նրանք հիանալի տեսք ունեն, ֆինանսական առումով՝ ապահով են ու թվում է, թե նրանք իսկապես սովորական մարդիկ չեն։

Բայց հավատացեք՝ առաջին հերթին նրանք իսկապես հասարակ մարդիկ են, երկրորդ հերթին՝ հեռու են իդեալական լինելուց։ Սակայն, բնականաբար, նրանք չեն շտապում բացահայտել իրենց բոլոր գաղտնիքները։

Բազմաթիվ հայտնիներ անում են ամեն ինչ, որ թաքցնեն օրինակ՝ ավելորդ մատը, կամ կրծքապտուկը: Շատերն էլ հակառակը՝ բացահայտորեն խոսում են իրենց թերությունների մասին։ Այս նյութը ևս մի անգամ ապացուցում է, որ կատարելությունը պատրանք է։ 

 Ձեզ ենք ներկայացնում համաշխարհային համբավ ունեցող աստղերին՝ ուշադրություն դարձնելով նրանց մարմնի անսովոր մասերին։ Գնացինք։

ՄԵԳԱՆ ՖՈՔՍ

Շատերի՝ մասնավորապես  տղամարդկանց համար Մեգան Ֆոքսը բացարձակ կատարելություն է։ Բայց նա մի փոքր թերություն ունի՝ բութ մատների դեֆորմացիա։

Անոմալիան, որը կոչվում է բրախիդակտիլիա՝ բառացի նշանակում է «կարճ մատներ»։ Սա ժառանգական խնդիր է, թեև դա կարող է լինել մանկական տրավմայի կամ ցրտահարության հետևանք։

Չնայած այն հանգամանքին, որ և՛ բութ մատները, և՛ դրանց վրայի եղունգները կարճ են և լայն, Մեգանն ամենևին էլ չի ամաչում այս հարցում, թեև խոստովանում է, որ դրանք համարում է «տարօրինակ և չաղլիկ»։

Մարկ Ուոլբերգ, Թիլդա Սուինթոն, Հարի Սթայլզ, Զաք Էֆրոն՝ ավելորդ կրծքապտուկ

Մարկ Ուոլբերգը պնդում է, որ ինքը բոլորովին չի ամաչում իր երրորդ կրծքապտուկից և նույնիսկ հպարտանում է դրանով։

Ավելորդ կրծքապտուկ ունեն նաև Թիլդա Սուինթոնը, Հարի Սայլզը, ի դեպ վերջինս նույնիսկ 4 կրծքապտուկ ունի։

Էշթոն Քաչեր

Դերասանյի ոտքի երկու մատները իրար են կպած։

Ջենիֆեր Գարներ

Բեն Աֆլեքի նախկին կինը՝ դերասանուհի Ջենիֆեր Գարների ոտքի չկույթը թեքված է։ Մասնագետների կարծիքով սա խնդիր է, որ հիմնականում հանդիպում է մեծահասակների մոտ։

Սակայն դերասանուհին, կարծես, առանձնապես չի անհանգստանում այս թեմայով ու հանգիստ զբոսնում է բաց կոշիկներով։

Խոակին Ֆենիքս

Նայելով Խոակին Ֆենիքսին՝ հասկանում ես, որ «սպիները զարդարում են տղամարդուն» արտահայտությունն իսկապես ճիշտ է։ Դերասանը հենց սպիով է ծնվել։ Այս փաստը ոչ մի կերպ չի խանգարել նրան ճանաչվել աշխարհի ամենասեքուալ դերասաններից մեկի տիտղոսին։ 

Շատերը կարծում են, որ սպին շուրթերի վիրահատության արդյունք է, սակայն դա այդպես չէ։ Դերասանի գրեթե յուրաքանչյուր հարցազրույց սկսվում է այս առասպել դարձած պատմության ժխտմամբ:

Խոակինի խոսքով՝ հղիության ընթացքում մայրը սուր ցավ է զգացել, իսկ մի քանի ամիս անց նա ծնվել է՝ արդեն սպիով։ Դերասանը կարծում է, որ սա Աստծո նշան է։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version