Ինչպես է դասավորվել «Ստրկուհի Իզաուրա»-ի դերասանների կյանքը

Սերիալի հերոսների հետ միասին, ժամանակին, հայ հեռուստադիտողը «դույլերով» արցունք էր թափել։

1976 թվականին թողարկված  «Ստրկուհի Իզաուրա» բրազիլական հեռուստանովելը հեռարձակվեց աշխարհի ավելի քան 80 երկրներում, այդ թվում նաև Հայաստանում։ Շատերը հաճույքով դիտում էին սերիալը ու հարազատի նման սիրում հերոսներին։

Տեսնենք, թե ինչպես են փոխվել սերիալի հերոսները, որոնց հետ 100 սերիա շարունակ ազգովի տառապում ու ուրախանում էինք։

Լուսելիա Սանտուս – ստրկուհի Իզաուրա 

Հեռուստասերիալի գլխավոր դերասանուհի Լյուսելիա Սանտոսը ծնվել է բազմանդամ ընտանիքում։ 9 տարեկանում ռադիոյով լսելով ֆիլմում նկարահանվելու համար լսումների գնալու հայտարարություն՝ աղջիկը միանգամից որոշում է մասնակցել։

1976 թվականին մի քանի փոքր դերերից հետո նա ստանում է «Ստրկուհի Իսաուրա» հեռուստանովելի գլխավոր դերը։

Դրանից հետո Լյուսելիան գրեթե համաշխարհային համբավ ձեռք բերեց, առաջարկները հաջորդում էին մեկը մյուսին։ Ընդհանուր առմամբ, դերասանուհին խաղացել է ավելի քան 30 սերիալներում։

Հետաքրքիր է, որ «Ստրկուհի Իսաուրա» հեռուստանովելի թողարկումից 46 տարի անց, Լյուսելիան և Էդվին Լուիզին, ով սերիալում մարմնավորում էր ստրկուհու սիրելիին՝ Ալվարոյին, կրկին մարմնավորել են ամուսինների պորտուգալական «Սայրի եզրին» հեռուստասերիալում: Դերասանուհու համար այս սերիալն առաջին նախագիծն էր վերջին 10 տարվա ընթացքում։

Այժմ Լյուսելիան չի աշխատում, նրա մասնակցությամբ վերջին ֆիլմը թողարկվել է 2020 թվականին։

Նա էջեր է վարում սոցիալական ցանցերում և հանրության ուշադրությունը հրավիրում անտառահատումների խնդիրների վրա։ Կոմպոզիտոր և դիրիժոր Ջոն Նեսլինգի հետ ամուսնությունից նա որդի ունի։ Իսկ 2017 թվականին նա արդեն տատիկ է դարձել։

Ռոբերտո Պիրիլո – Տոբիաս

Ռոբերտոն 29 տարեկան էր, երբ դարձավ աստղ՝ Իսաուրայի առաջին սիրո դերը մարմնավորելու համար։ Հեռուստադիտողներն այնքան էինք հավանել հերոսին, որ երբ նա սյուժեի համաձայն մահացավ, նրանք շարունակում էին հուսալ, որ Թոբիասը ողջ է և կվերադառնա իր սիրելիի մոտ։ 

Բացի հեռուստանովելներում և ֆիլմերում նկարահանվելուց՝ Ռոբերտոն խաղացել է նաև թատրոնում։ 

 70-ականների կեսերից դերասանը նկարահանվել է Globo-ի սերիալներում բրազիլացի հայտնի աստղերի հետ, ինչպիսիք են Ռեգինա Դուարտեն և Վերա Ֆիշերը։ 

74-ամյա դերասանը 2015 թվականից դերասանն այլևս չի նկարահանվել որևէ ֆիլմում։

Նորմա Բլում – Մալվինա

Նորմա Բլումը մարմնավորել է սերիալի գլխավոր չարագործ Լեոնսիոյի կնոջը։ Մինչ ամուսինը փչացնում էր Իզաուրայի կյանքը, ինքը՝ Մալվինան, բարի և սիրալիր էր խեղճ աղջկա հանդեպ։

Դերասանուհին իր հեռուստատեսային կարիերան սկսել է 1950-ական թվականներին՝ որպես սցենարիստի օգնական։ Ավելի ուշ աղջիկը բրազիլական մի քանի ալիքներում աշխատել է որպես հեռուստահաղորդավարուհի։

70-ականներին նա սկսեց խաղալ հեռուստաշոուներում։ 1992 թվականին առողջական խնդիրների պատճառով դերասանուհին որոշել է թոշակի անցնել, սակայն 2000-ականներին՝ վերադարձել հեռուստատեսություն։ Նորման նաև գրքեր է գրում։

Դերասանուհին 83 տարեկան է։

Լեա Գարսիա – Ռոզա

Շատերն են հիշում Ռոզային՝ պլանտացիայի նախկին սեփականատիրոջ ստրուկին, ով ատում էր Իզաուրային։ Դերասանուհի Լեա Գարսիան իր կարիերայում առաջին անգամ չարագործի դեր էր ստանձնել սերիալում, և դա նրա համար հեշտ չէր։ 

Հանդիսատեսը հավատում էր, որ իրական կյանքում դերասանուհին նույնքան նենգ է, որքան իր հերոսուհին․ շատերն իսկապես ատում էին նրան իրական կյանքում։

Երիտասարդ տարիներին Լեան ցանկանում էր գրող դառնալ, բայց ամեն ինչ փոխվեց դրամատուրգ Աբդիաս Նասիմենտոյին հանդիպելուց հետո, ում հետ նա հետագայում 2 երեխա ունեցավ։ Նա համոզեց Լեային դերասանուհի դառնալ։

1957 թվականին Լենա «Սև Օրփեոս» ֆիլմում ստանձնած դերի համար աղջիկը Կաննի կինոփառատոնի շրջանակներում առաջադրվեց լավագույն դերասանուհի անվանակարգում։

Այսօր, չնայած, որ դերասանուհին 89 տարեկան է, Լեան ակտիվորեն նկարահանվում է ֆիլմերում և հեռուստաշոուներում, ինչպես նաև պահպանում է անձնական սոցիալական ցանցերը։

Էդվին Լուիզի – Ալվարո

Էդվին Լուիզին հայտնվեց սերիալում երբ Իզաուրայի առաջին սիրելին՝ Տոբիասը, մահացավ:

Նրա կերպարը սկսեց հոգ տանել գեղեցկուհու մասին, հետագայում, իմանալով Իզաուրայի կյանքի մանրամասները՝ նա օգնեց ստրուկին փախչել և ամուսնության առաջարկ արեց։

Դերասանը Ֆրանսիայում սովորել է արվեստի պատմություն և ֆրանսերեն, ավարտել Սան Պաուլոյի դրամատիկական արվեստի դպրոցը։ Նա հեռուստասերիալներում խաղը համատեղել է թատրոնում աշխատանքի հետ։ 

Էդվինն ու Իսաուրային մարմնավորած Լյուսելիա Սանտոսին 40 տարուց ավելի ընկերներ են։

Մայրիան Ռայոս – Ասինյա

17 տարեկանում Մայրիանը հաղթեց տաղանդների մրցույթում, ապա սկսեց իր կարիերան որպես մոդել, իսկ 1976 թվականից սկսեց խաղալ հեռուստանովելներում։ 

«Ստրկուհի Իզաուրա» հեռուստասերիալում Մայրիանը մարմնավորել է Անինյային՝ Լեոնսիոյի երկրորդ կնոջը։ 2001 թվականին դերասանուհին խաղացել է մեկ այլ կուլտային բրազիլական հեռուստասերիալում՝ “Clone”-ում:

Ի դեպ, Մայրիանն իրական կյանքում էլ իսկական սերիալակին սիրո պատմություն է ունեցել։ 1973 թվականին նա ներկա էր սիրելի երգիչ Ռոբերտո Կառլոսի համերգին։ 4 տարի անց նրանք պատահաբար հայտնվուն են ինքնաթիռի հարեւան նստատեղերում ու սկսում զրուցել։ Վատ եղանակի պատճառով ինքնաթիռը վայրէջք է կատարում մեկ այլ քաղաքում, իսկ երգիչն առաջարկում է ուղեկցել դերասանուհուն։ Հենց այդ ժամանկ էլ սկսվում է զույգի սիրավեպը, որ տևեց 10 տարի:

Զույգը բաժանվեց, երբ դերասանուհին իմացավ որ Ռոբերտոն վիրահատվել է երեխա չունենալու համար: Հետագայում դերասանուհին 2 անգամ ամուսնացավ և երկու որդի ունի։

Ռուբենս Դի Ֆալկու – Լեոնսիո

Հարուստների որդին՝ Լեոնսիոն, ամբողջ սերիալի ընթացքում դավադրություն է հյուսում Իսաուրայի դեմ, քանի որ աղջիկը բազմիցս հրաժարվում էր նրա ուշադրությունից։ Այս դերը բրազիլացի դերասան Ռուբենս դե Ֆալկոյի կարիերայում այդպես էլ մնաց ամենագլխավորն ու նրան մեծ ճանաչում բերածը։ 

Դերասանը երբեք ամուսնացած չի եղել, սակայն կարճատև սիրավեպ է ունեցել բրազիլական սերիալների ամենահայտնի աստղերից Սուզանա Վիեյրայի հետ։

Դերասանուհու խոսքով՝ զգացմունքներն առաջացել են սերիալներից մեկի նկարահանման հրապարակում եւ ավարտվել այն պատճառով, որ իրենք ստիպված են եղել ապրել տարբեր քաղաքներում։

Դերասանը կյանքից հեռացել է 2008 թվականին՝ 76 տարեկանում։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »