Անհայտ փաստեր լեգենդար Լուի Արմսթրոնգի մասին

Երաժշտական ​​Օլիմպոսում կան այնպիսի անուններ, որոնք իսկական լեգենդներ են դառնում մի քանի սերունդների համար։ Չափազանցություն չի լինի ասել, որ նրանց երգերը հավերժական են։ 

Լուի Արմսթրոնգը հայտնի դարձավ ոչ միայն խռպոտ ձայնով և բյուրեղյա մաքուր շեփորի հնչյուններոով, այլև հիշվեց իր կերպարով ու ժպիտով։

Այս անագամ ներկայացնում ենք հետաքրքիր փաստեր լեգենդար երաժշտի մասին։

Լուի Արմսթրոնգը ծնվել է Նոր Օռլեանում, երբ նրա մայրն ընդամենը 16 տարեկան էր։ Տղայի ծնվելուց կարճ ժամանակ անց հայրը լքել է ընտանիքը։

Փոքրիկ Լուիին մինչև 5 տարեկանը մեծացրել է տատիկը։ Տղայի մանկությունը շատ ծանր է անցել, նա աղքատության մեջ է մեծացել՝ վտանգավոր թաղամասում, որը տեղացիներն անվանել են «Մարտադաշտ»։ Հայտնի չէ, թե ինչպես կդասավորվեր նրա ճակատագիրը, եթե չլինեին ազգությամբ հրեա հարեւանները։

Ընտանիքի հայրը՝ Մորիս Կարնոֆսկին, առևտրով էր զբաղվում։ Իմանալով, որ հարևանի տղան մեծանում է առանց հայր ու աղքատության մեջ, սկսում է հաճախակի կերակրել փոքրիկին։ Հետագայում Լուին սկսում է գիշերել իրենց տանն ու արդյունքում դառնում նրանց երրորդ որդին: Հետագայում Լուին միշտ ջերմորեն էր խոսում իր «խնամակալ» ընտանիքի մասին, որը դժվար պահին օգնության ձեռք է մեկնեց իրեն։

Մի օր երիտասարդ Արմսթրոնգը գրավատան ցուցափեղկում կոռնետ է տեսնում, որն արժեր 5 դոլար։ Այդ ժամանակ դա իր համար անհավանական գումար էր։ Մորիսը նրան 2 դոլար է տալիս, մնացածը ապագա լեգենդն ինքնուրույն է հավաքում։

Ի երախտագիտություն հրեական ընտանիքի՝ Լուի Արմսթրոնգը մինչև կյանքի վերջ վզին Դավթի հրեական աստղն էր կրում։ 

Սկսելով կոռնետ նվագել՝ փոքրիկ Լուին միացավ տղաների քառյակին, ովքեր փողի համար երգում և նվագում էին փողոցներում։  

Իրականում Արմսթրոնգը մինչև կյանքի վերջ չգիտեր իր ծննդյան ստույգ ամսաթիվը։ Ուստի ինքն էլ որոշեց, որ ծվել է 1900 թվականի հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրը։ Նրա մահից հետո գտնվել էր նրա մկրտության արձանագրություն, և պարզվել, որ Լուիին շատ քիչ էր սխալվել։ Փաստաթղթում նշված էր, որ երաժիշտը ծնվել է 1901 թվականի օգոստոսի 4-ին։

Երաժիշտի անվան հետ կապված ևս մի հետաքրքիր պատմություն կա։ Հնարավոր է, որ նրա իսկական անունը ոչ թե Լուի, այլ Լյուիս էր։ Արմսթրոնգի թանգարանում պահվող ընտանեկան ձայնագրություններում լսվում է, որ երաժիշտը ինքն իր անունը արտասանել է որպես Լյուիս։ 1964 թվականի ձայնագրությունում նա երգում է՝ «Սա Լյուիսն է, Դոլլի»։

11 տարեկանում Լուին մոր ընկերներից մեկից ատրճանակ գողացավ՝ օդ կրակելով։ Նրան ձերբակալեցին՝ տեղափոխելով տղաների ուղղիչ հիմնարկ։ Տարօրինակ է, բայց հենց այնտեղ էլ նա սկսեց երաժշտություն սովորել: Ավելի ուշ նա խոստովանել էր՝ «Կարծում եմ, որ իմ հաջողությունը սկսվեց այն ժամանակ, երբ ես ձերբակալվեցի, քանի որ ստիպված էի կանգ առնել ու սկսել ինչ-որ բան սովորել։ Հենց այդ ժամանակ ես ու երաժշտությունն ամուսնացանք»։ 13 տարեկանում նա դուրս եկավ հիմնարկին։


Լուին պաշտոնապես ոչ մի տեղ չի սովորել նվագել։

Շուտով երաժշտին նկատեց քաղաքի լավագույն կոռնետահարներից մեկը՝ Քինգ Օլիվերը: Լուին հենց նրան էր համարում իր իսկական ուսուցիչը։ Հենց այդ շրջանում էլ նա դարձավ առաջին ջազ երաժիշտներից մեկը, ով հանդես էր գալիս որպես մենակատար ու երգում կատարումների ընթացքում։

Երաժիշտն ամուսնացավ դաշնակահար Լիլ Հարդինի հետ և հեռացավ Նոր Օռլեանից՝ տեղափոխվելով Չիկագո։ Այնտեղ նա սկսեց նվագել ջազ խմբերում։ Սակայն կինը վստահ էր, որ նա չափազանց տաղանդավոր է և պետք է հանդես գա որպես մենակատար։ Նա Լուիին ամեն տեղ նրան աշխարհի մեծագույն շեփորահար էր անվանում, խորհուրդ տալիս ավելի էլեգանտ հագնվել և զարգացնել իր երաժշտական ​​ոճը։

Արմսթրոնգը ամուսնացած է եղել 4 անգամ։ Իր վերջին կնոջ՝ պարուհի Լյուսիլ Ուիլսոնի հետ, նրանք ապրեցին 29 տարի։

Լուիին մեծ ճանաչում ձեռք բերեց, երբ նա տեղափոխվեց Նյու Յորք, որտեղ սկսեց աշխատել նվագախմբում։ Շուտով ջազի սիրահարները գալիս էին ակումբ հենց Արմսթրոնգին լսելու համար։ Նրա «թեժ» սոլոները վերջնականապես ձևավորել էին երաժշտի յուրահատուկ ոճը՝ լի իմպրովիզներով։ Լուիի այցեքարտերից մեկը խռպոտ ձայնն էր, շատերը նույնիսկ սկսեցին կրկնօրինակել նրան։

Արմսթրոնգը նկարահանվել է ավելի քան 10 հոլիվուդյան ֆիլմերում՝ Գրեյս Քելիի, Բինգ Քրոսբիի, Ֆրենկ Սինատրայի, Բարբրա Սթրեյզանդի և այլ հայտնիների հետ։ Նա դարձավ առաջին աֆրոամերիկացի արտիստներից մեկը, ում հաջողվեց նման համաշխարհային ճանաչում ձեռք բերել։  

Երբ շուրթերի հիվանդության պատճառով Լուիին արդեն չէր կարողանում շեփոր նվագել, նա սկսեց ավելի շատ ժամանակ հատկացնել վոկալին։ 1963-ի վերջին Արմսթրոնգը ձայնագրեց «Hello, Dolly!» կատարումը: Երաժիշտը չէր էլ սպասում, որ երգը հաջողություն կունենա։ Սակայն Բրոդվեյում մյուզիքլի պրեմիերայից հետո այն իսկական հիթ դարձավ։ Երգը հայտնվեց չարթերի առաջին հորիզոնականներում՝ առաջ անցնելով նույնիսկ The Beatles-ից։ 62 տարեկանում Լուին դարձավ ամերիկյան պատմության ամենատարեց երաժիշտը, ում երգը գլխավորեց չարքերը։  Հետագայում նա նույնիսկ Գրեմմիի արժանացավլ «Hello, Dolly!» երգի համար։

Լուիի վերջին հիթը «What a Wonderful World» երգն էր, որն, ի դեպ, սկզբում ձախողվեց ԱՄՆ-ում, բայց չափազանց սիրվեց արտերկրում։ Առ այսօր այն շարունակում է մնալ ամենաշատ հնչող ու ամենասիրելի երգերից մեկը։

March 1950: Louis Armstrong plays trumpet in his dressing room before a show in New York.

1971 թվականի գարնանը արտիստը հոսպիտալացվեց հերթական սրտի կաթվածի պատճառով։ Հուլիսի 5-ին Արմսթրոնգը խնդրեց իր նվագախմբին ներկա լինել փորձի համար, իսկ հաջորդ օրը նա մահացավ. սրտի խնդիրը հանգեցրեց երիկամների անբավարարության: Մեկ ամիս անց երաժիշտը տարեկան կդառնար։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »