Ռիհաննա նոր՝ անկեղծ ֆոտոշարքում, մայրանալուց 2 ամիս անց

Մայրանալուց երկու ամիս անց Ռիհաննան նոր ֆոտոշարք է ներկայացրել։

Իր մասնակցությամբ սեփական Savage x Fenty ապրանքանիշի նոր արշավն արդեն հասցրել է բուռն քննարկումների կիզակետում հայտնվել։ Նոր լուսանկարներում երգչուհուն տեսնում ենք ծաղկային նախշով դեկոլտեով։

Երգչուհին չի նշել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել ֆոտոշարքը, սակայն երկրպագուները վստահ են, որ նկարներն արվել են վերջերս։

Ի դեպ, լուսանկարները հիմնականում դրական մեկնաբանությունների են արժանացել։

Ծննդաբերությունից հետո Ռիհաննային քիչ ենք տեսնում․ երգչուհին հանրային վայրերում հայտնվում է հիմնականում ուղեկցելով իր ընկերոջը և երեխայի հորը՝ A$AP Rocky-ին, նրա համերգների ժամանակ։

Կարծես Ռիհաննան արդեն պատրաստ է վերադառնալ աշխատանքի, քանի որ շատ ծրագրեր ունի։ Hollywood Life-ը հայտնում է, որ երգչուհին աշխատում է հղիների համար նոր տեսականի ներկայացնելու ուղղությամբ։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version