Ո՞վ է «Понимаешь» երգի իրական հեղինակը

2000- ականների սերունդը շատ լավ է հիշում «Фабрики звезд» նախագիծը, իսկ «Понимаешь»-ը գրեթե բոլոր սիրահարվածների ամենասիրելի երգերից էր։

Երգն առաջին անգամ հնչեց «Фабрики звезд-1» հաշվետու համերգներից մեկի ընթացքում։ Այն կատարեցին ապագա  «Корни» և «Фабрика» խմբերից Պավել Արտեմևը և Իրինա Տոնևան։ 

Ցավոք, այս հուզիչ երգի խոսքերի հեղինակին վիճակված չէր տեսնել իր ստեղծագործության հաջողությունը։

Ո՞վ է գրել «Понимаешь» երգը

«Фабрики звезд-1»-ի հաղորդավար Յանա Չուրիկովան, հայտարարելով Պավել Արտեմևի և Իրինա Տոնևայի ելույթը, ասած՝ «Իգոր Մատվիենկոյի երգի պրեմիերան է»։

Շատ ավելի ուշ պարզվեց, որ Մատվիենկոն երաժշտության հեղինակն է, իսկ խոսքերը գրել է  Իվանուշկի International խմբի նախկին մենակատար Իգոր Սորինը՝ ով կյանքից հեռացավ 28 տարեկանում։

Իվանուշկի International` 1994 թվական, «Понимаешь» երգի քասթինգ տեսահոլովակ

Տարիներ առաջ համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որը նկարահանվել էր 1994 թվականին։ Պարզվում է՝ տեսանյութը նկարահանվել է խմբի մասնակիցների քասթինգի ժամանակ։ Վիդեոյում տեսնում ենք Կիրիլ Անդրեևը, Անդրեյ Գրիգորիև-Ապոլոնովը, Իգոր Սորինը, ինչպես նաև քասթինգի այլ մասնակիցներ։

Հետագայում նախատեսված էր, որ երգը պիտի կատարեին Իվանուշկի International -ն ու Նատալյա Վետլիցկայան։    

Իգոր Սորինի մահը. բժիշկները մի քանի օր պայքարում էին երաժշտի կյանքի համար

Իգոր Սորինը լքեց խումբը հանրաճանաչության գագաթնակետին` 1998-ի գարնանը: Նա ակնկալում էր ստեղծել ավելին, արվեստի մեջ լինել, այլ ոչ թե անդադար նույն բանն անել ու աշխատելով ֆոնոգրամայով:

Ñîëèñò ãðóïïû `Èâàíóøêè Èíòåðíåéøíë` Èãîðü Ñîðèí.

Իգորը նաև ցանկանում էր, որ խմբով ավելի շատ կատարեն իր հեղինակած երգերը, սակայն եռյակի երգացանկում դրանք ընդամենը երեքն էին` «Где-то», «Подсолнух» և «Я ее ищу»: 

Իգորը հեռացավ և սկսեց զբաղվել սոլո կարիերայով։ 1998 թվականի սեպտեմբերի 1-ին Իգոր Սորինը ընկավ 6-րդ հարկից։ Ու չնայած, որ պատշգամբում ավելի ուշ ինքնասպանության գրություն էր գտնվել՝ «Իմ հարազատներին. Մայրիկին. Պապային. Սաշենկային. ՎԵՐՋ. Բայց պոեզիայի թագի պես ծնվում է ճուտիկը։ ՃԱԽՐԵ՛Ք»:

Սակայն առ այսօր պարզ չէն երաժշտի պահվան հանգամանքները։ Կան վարկածներ, որ երաժշտին սպանել են, կամ՝ սա պարզապես դժբախտ պատահար էր։

Սեպտեմբերի 4-ին Իգոր Սորինը մահացավ հիվանդանոցում՝ վիրահատությունից հետո։

1999 թվականին Իգոր Մատվիենկոյի պրոդյուսերական կենտրոնը թողարկեց «Կյանքի դրվագներ» ալբոմը՝ նվիրված Իգոր Սորինի հիշատակին։

Սկավառակում ներառված են նրա երգերը, բանաստեղծությունները, ինչպես նաև «Իվանուշկիի» կատարմամբ «Я тебя никогда не забуду» երգը, որ նվիրված է Սորինին։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »
Exit mobile version