Երեկ կայացավ Guess the Music խաղի պաշտնական թողարկման շնորհանդեսը։ Խաղը IMUSIC-ի ու Coca Cola-յի համագործակցության արդյունքն է։ Շնորհանդեսի մասին մանրամասները կներկայացնենք շուտով։
Guess the Music` ամենահայտնի երաժշտական խաղն այսուհետ հասանելի է հենց ձեր սմարթֆոնում։
Հրաշալի հնարավորություն հետաքրքիր ժամանցն ապահովելու համար․ հայտնի ու սիրված երգերը գուշակելով՝ օգտատերը ստանում է մրցանակներ շահելու հնարավորություն։
Մեր ամենամրցանակների թվում են IPHONE 13, Airpods Max, AirPods Pro, AirPods 3rd Generation, JBL դինամիկներ, KFC կոմբոներ և այլն։
IMUSIC hավելվածը հասանելի է APP STORE-ում, PLAY MARKET-ում և Huawei AppGallery-ում։
Հավելվածը կարող եք ներբեռնել այստեղ։
Յուրաքանչյուր օգտատեր հնարավորություն է ստանում խաղալ Guess the Music, մասնակցել ամենօրյա մրցույթներին, կուտակել միավորներ, բոնուսներ՝ ստանալով ամենամրցանակները շահելու հնարավորություն։
Այս ամենը հնարավոր է IMUSIC-ի և COCA COLA-ի հետ՝ պարզապես գուշակելով հայտնի ու սիրված երգերը։
ԽԱՂԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
Խաղ մուտք գործելու համար օգտատերը պետք է IMUSIC-ի մենյուից սեղմի Guess the Music կոճակը:
Խաղի շրջանակներում իրականացվող բոլոր մրցույթները հասանելի են միայն համակարգ մուտք գործած օգտատերերի համար։ Ամենասկզբում օգտատերն ընտրում է խաղի բարդության մակարդակը, կատեգորիան:
Խաղը սկսված է՝ հնչում է երաժշտությունը, իսկ էկրանին հայտնվում է 4 տարբերակ, որոնցից միայն մեկն է ճիշտ։ Օգտատերը պետք է ընտրի տարբերակներից մեկը: Այդ ամենի համար օգտատերն ունի որոշակի ժամանակահատված։
Եթե օգտատերը չի ընտրում պատասխաններից որևէ մեկը՝ ժամանակն ավարտվում է։
Մրցույթն ունի 3 բարդություն՝ սկսնակ, մելոման, էքսպերտ։
Մրցույթի ողջ ընթացքում օգտատերը հավաքում է Կոկա-Կոլայի խցաններ, որպեսզի ստանա վերջնական միջոցառմանն մասնակցելու ու մրացակներ շահելու հնարավորություն։
«Ոսկե տոմսի անիվը» հավելյալ հնարավորություն է տաաիս ձեռք բերել եզրափակիչ միջոցառման խաղարկության տոմսը։ Անիվը պտտելու համար հարկավոր է հաղթահարել օրվա մրցույթը։ Անիվը հնարավոր է պտտել օրը 1 անգամ:
ԱՄԵՆԱՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ԳԱԼԻՍ ԵՆ
Յուրաքանչյուր օգտատեր հնարավորություն է ստանում շահելու հետեւյալ մրցանակները՝ Airpod pro max, Airpod pro, Airpod 3rd generation, JBL-ի դինամիկներ, iPhone 13։
Մրցանակները կհանձնվեն խաղի ամփոփման միջոցառման ընթացքում: