Ռեփերներ, որ կյանքից հեռացան թմրանյութերի չարաշահումից

Տաղանդ, հաջողություն, միլիոնավոր երկրպագուներ, հիթ շքերթների թոփեր՝ թվում է, թե այս ռեփերներն ամեն ինչ ունեին։ Սակայն նրանց կյանքը չափազանց շուտ ավարտվեց․ պաշտոնական պատճառը՝ թմրանյութերի կախվածություն ու չարաշահում։

Mac Miller – կյանքից հեռացել է 26 տարեկանում

Միլլերը ոչ միայն հաջողակ էր սեփական թրեքերի թողարկման հարցում, նա նաև կայացած պրոդյուսեր էր ու աշխատում էր այնպիսի հայտնիների հետ, ինչպիսին են Քենդրիկ Լամարը, Ջեյ Քոուլը, Էրլ Սվիթշոթն ու մյուսները։

Միլիոնավոր վաճառքներ, հիթ շքերթներում առաջին հորիզոնականներ՝ Միլերը միլիոնավոր երկրպագուներ ուներ։

Երկու տարի շարունակ Միլլերը սիրավեպ է ունեցել Արիանա Գրանդեի հետ։

Ռեփերը պայքարում էր թմրամոլության դեմ։

2018 թվականի սեպտեմբերի 7 – ին ռեփերի օգնականը գտավ նրան ձայնագրման ստուդիայում։ Մահվան պաշտոնական պատճառը՝ թմրամիջոցների չափից մեծ դոզայի օգտագործում։

Lil Peep – կյանքից հեռացել է 21 տարեկանում

Lil Peep – ը գրավեց աշխարհը 19 տարեկանում։ Նա միլիոնավոր լսողներ ու երկրպագուներ ուներ, նրա տեսահոլովակները միլիոնավոր դիտումներ էին հավաքում։  

Ռեփերը կախվածություն ուներ թմրանյութերից։ Նա բացեիբաց խոսում էր այդ մասին սոցիալական հարթակներում՝ երբեմն կոչ անելով հրաժարվել թմրանյութերից։

 Lil Peep – ը կյանքից հեռացավ 2017 – ին, նա 21 տարեկան էր։ Նոյեմբերի 15 -ին ռեփերի մենեջերը գտել էր վերջինիս շրջագայության համար նախատեսված ավտոբուսում։ Պաշտոնական պատճառը՝ քսանաքսի չափից մեծ դոզայի ընդունում:

Juice WRLD – կյանքից հեռացել է 21 տարեկանում

Juice WRLD – ի “All Girls Are the Same” ու “Lucid Dreams” թրեքերը ռեփերին միանգամից հայտնիություն բերեցին։  Դրանք ռեփերի “Goodbye & Good Riddance” դեբյուտային ալբոմից էին, որ վաճառքների թվով պլանտինե դարձավ։

Juice WRLD – ը պատրաստվում էր նոր ալբոմի ձայնագրությանը, որը նվիրելու էր կյանքից հեռացած ռեփերներ Xxxtentacion – ին ու Lil Peep – ին։

Ռեփերը կյանքից հեռացավ 21 տարեկանում՝ 2019 – ի դեկտեմբերի 2 – ին։ Մահվան պաշտոնական պատճառը՝  թմրամիջոցների չափից մեծ դոզայի հետևանքով առաջացած սրտի կաթված:

DMX – կյանքից հեռացել է 50 տարեկանում

2021 թվականի ապրիլին կյանքից հեռացավ DMX – ը։ Նրան կարելի է լեգենդար անվանել։ 

Նա բացահայտորեն պայքարում էր կոկայի կախվածության դեմ, թմրանյութերի հետ կապված խնդիրների պատճառով նա չեղարկեց 2019 թվականին նախատեսված մի շարք համերգները:

Մահվան պաշտոնական պատճառը՝ թմրամիջոցների չափից մեծ դոզա և սրտի կաթված։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »