Ջենիֆեր Լոպեսը ծննդյան 53-ամյակի առթիվ մերկ լուսանկար է հրապարակել։
Այսպիսով նա ներկայացրել է իր JLo Beauty ապրանքանիշի նոր շարքը՝ JLo Body: Երգչուհու խոսքով՝ տեսականին ընդլայնելու և ցելյուլիտի համար բալզամ թողարկելու հարցում իրեն ոգեշնչել է մոր պատմությունը. Ջեյ Լոն դեռ փոքր տարիքից հետևել է, թե ինչպես է մորն անհանգստացնում ցելյուլիտը։
«Հիշում եմ, թե ինչպես էր մայրս ցանկանում, որ ինչ-որ կախարդական բանաձև լինի, որը պարզապես կվերացնի ցելյուլիտը: Բայց մենք գիտենք, որ նման բանաձև չկա», խոստովանել է երգչուհին, ով մարզավիճակը պահպանելու հարցում կանոնավոր սպորտով է զբաղվում:
Այնուամենայնիվ՝ երգչուհու խոսքով, մասնագետների հետ իրեն հաջողվել է մշակել մի բանաձեւ, որը բարելավում է մաշկը։ Այսպիսով, քսուքը պարունակում է վարդագույն պղպեղ՝ ձգվող նշանները հարթելու համար, գուարանայի սերմի էքստրակտ, կոֆեին և այլն։