Լեգենդար Deep Purple-ը հայտարարություն է տարածել, որ Սթիվ Մորսը հեռանում է խմբից։ Հիշեցնենք՝ Մորսը ավելի քան քառորդ դար բենդի կիթառահարն էր։
Սթիվն անձնական խնդիրների պատճառով այլևս չի կարող շարունակել բենդի հեր շրջագայություններն ապագայում: Մի քանի ամիս առաջ Սթիվը հայտնեց, որ կինը՝ Ջենինը, պայքարում է քաղցկեղի դեմ։ «Ես պարզապես պետք է այնտեղ լինեմ նրա հետ», ասել է Մորսը:
1994 թվականին Deep Purple-ին միանալուց հետո Սթիվը խմբի հետ գրել և ձայնագրել է ութ ստուդիական ալբոմ.
Լեգենդար ռոք բենդի անդամները տարածած հայտարարության մեջ հայտնել են, որ Մորսի տեղը շատ է զգացվելու՝ «Սթիվին շատ կկարոտենք՝ մեր անձնակազմը, ղեկավարությունը, ձայնագրման լեյբլը և բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ նրա հետ աշխատելու հաճույք են ունեցել»:
Սթիվը նաև հատուկ շնորհակալություն է հայտնել Deep Purple-ի երկրպագուներին աջակցության և սիրո համար: