Արդեն զարմանալի չէ՝ Բրիթնին կրկին մերկացել է

Բրիթնի Սփիրսի անկեղծ լուսանկարներն արդեն առանձին ժանր են։ Ու կարծես այլևս ոչ մեկ չի էլ զարմանում։ 40-ամյա երգչուհին կրկին երկրպագուներին ցուցադրել է իր մերկ մարմինը բոլոր մանրամասներով՝ որոշ հատվածներ ծածկելով էմոջիներով:

Բրիթնին նշել է, որ գտնվում է Լոնդոնի հյուրանոցներից մեկում։ Էքսպրոմտ ֆոտոշարքի ժամանակ հագուստներից երգչուհին միայն վզնոցով ու վարտիքով է եղել՝ դատելով նախորդ գրառումներից՝ սա լողազգեստի ստորին հատվածն է։

Հեղինակավոր պարբերականները, տեղադրելով լուսանկարները, բարձրաձայնել են երգչուհու անառողջ լինելու փաստը։ Շատ մասնագետներ կարծում են, որ երգչուհին կրկին օգնության կարիք ունի և որ նման պահվածքն անընդունելի է։

[gs-fb-comments]

Այս թեմայով այլ փոսթեր

Translate »